ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…էլեկտրական շիկացման լամպ

ՖՈՏՈ

Լամպի արհեստական ​​լույսն այնքան ամուր է մտել մեր առօրյա կյանք, որ մենք դադարել ենք նույնիսկ նկատել, թե որքան կարևոր է եղել այդ գյուտը: Մենք կարող ենք գնահատել դրա անհրաժեշտությունը միայն այն ժամանակ,  երբ  կարճաժամկետ անջատվում է էլեկտրամատակարարումն այն էլ  եթե դա տեղի է ունենում երեկոյան, երբ մութ է: Նման պահերին սովորաբար ասում են, որ լույս չկա:

Փորձենք վերհիշել բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել էլեկտրական լամպի ստեղծման պատմության մեջ: Առաջինը 1840 թվականին անգլիացի Դե լա Ռյուն էլույս ստանալու փորձեր կատարել վաակումե ապակե գլանում տեղադրված պլատինե մետաղալարով անց կացնելով էլեկտրական հոսանք: Բայց համարվում է, որ առաջին շիկացման լամպը հորինել է ռուս էլեկտրիկ ինժեներ Ալեքսանդր Նիկոլաևիչ Լոդիգինը: Որպես շիկացման թել նա օգտագործել է ածխածնային թելը, որը դրվել է վակուումային ապակե անոթի մեջ: 1874 թվականին ամռանը Լոդիգինն արտոնագիր է ստացել  իր գյուտի համար: Բայց նա այդ ամենի վրա կանգ չի առել: Ալեքսանդր Նիկոլաևիչը շարունակել է իր հետազոտություններն աշխատելով որպես շիկացման թելիկ օգտագործել հրակայուն մետաղները: Դրանից մեկ տարի անց Վասիլի Ֆեդորովիչ Դիդրիխսոնին հաջողվել է բարելավել Լոդիգինի լամպը երկարացնելով դրա ծառայության ժամկետը: Նա առաջարկել է օդն ամբողջությամբ հանել ապակյա անոթից, ինչպես նաև օգտագործել ոչ թե մեկ, այլ մի քանի շիկացման թելեր: Լոդիգինին զուգահեռ նույն ուղղությամբ աշխատել է նաև ամերիկացի հայտնի գյուտարար Թոմաս Էդիսոնը: Իր շիկացման լամպի մեջ նա օգտագործել է պլատինե թելիկ, և 1879 թվականին  արտոնագրել է իր գյուտը: Այնուամենայնիվ, նման շիկացման լամպը շատ թանկ է ստացվել, ուստի այն լայնորեն չի օգտագործվել: Ածխածնային թելիկին վերադառնալով Թոմասը մեկ տարի անց ստեղծում է լամպ, որն աշխատել է քառասուն ժամ: Ընդ որում նույն Էդիսոնն է հորինել լամպի հիմքն ու վարդակը, և որոշ ժամանակ անց սկսել է արտադրել էլեկտրական լամպեր և վաճառել դրանք հատը երկուսուկես դոլար գնով: Լամպը Էդսոնի հայտնագործությունը չէր, սակայն նա է դարձել այն լամպի և էլեկտրաբաշխիչ համակարգի ստեղծողը, որոնք ունակ են միասնական և խնայողաբար աշխատել: Այդ լամպերով նա ամբողջությամբ լուսավորել է իր հայտնագործությունների լաբորատորիան: Թոմաս Էդիսոնի շնորհիվ սկսվել է էլեկտրական էներգիայի դարաշրջանը: Նա երազում էր լուսավորել ամբողջ Նյու Յորքը, իսկ հետո՝ նաև ամբողջ աշխարհը: Դա տեղի է ունեցել 1882 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը երեքին: Լոդիգինը, շարունակելով աշխատել հրակայուն մետաղների հետ, ստեղծել է վոլֆրամի և մոլիբդենի թելիկով էլեկտրական լամպը:

1906 թվականին General Electric- ը նրանից գնել է այդ գյուտի արտոնագիրը: Երեք տարի անց ընկերության աշխատակից Իրվինգ Լանգմուիրը հասել է լամպի վոլֆրամի թելիկի շահագործման ժամանակի ավելացմանը  լամպի ապակյա անոթը իներտ գազ արգոնով լցնելով: Դրանից որոշ ժամանակ անց  ամերիկացի ֆիզիկոս Ուիլյամ Դեյվիդ Քուլիջը կարողացել է բարելավել վոլֆրամի թելիկի պատրաստման տեխնոլոգիան: Այդ բոլոր գյուտերն էլ միասին թույլ են տվել, որ վոլֆրամի թելիկով շիկացման  լամպն աստիճանաբար գրավի ամբողջ աշխարհի շուկան և դուրս մղի իր մրցակիցներին: Բայց դա միայն որոշ ժամանակով, ներկայումս շիկացման թելիկով լամպերն են դուրս մղվում այլ արդյունավետ լամպերի կողմից:

Нет описания.

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular