ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդամենը երկու գործոն է Ադրբեջանին խանգարում լայնածավալ հարձակում իրականացնել Հայաստանի վրա. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանին ոչ թե Սյունիքով ճանապարհներ են պետք, այլ Թուրքիայի հետ անկաշկանդ հաղորդակցություն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Եվ այն, որ Բաքուն դեռ լայնածավալ հարձակում չի իրականացրել Հայաստանի վրա, Ռուսաստանի և Իրանի գործոնի արդյունքն է, որոնք դեմ են այդ միավորմանը։ Նույնիսկ ներկա իրավիճակում, երբ Ռուսաստանը թուլացած վիճակում է, այս մոդելն աշխատում է։ Եթե ​​լինի ադրբեջանական հարձակում, դա կնշանակի, որ գոյություն ունեցող համակարգը փլուզվել է»,- ասաց նա։

Փորձագետը հավելեց, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը թյուրիմացաբար կարծում է, որ Մոսկվան այդքան հեշտությամբ կհրաժարվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից։

 

Նա հիշեցրեց, որ ռուս խաղաղապահները շարունակում են Արցախում գտնվել նույնիսկ հայ բնակչության բացակայության պայմաններում։

Նրա խոսքով՝ «3+3» ձևաչափը բխում է Հայաստանի շահերից, քանի որ Ռուսաստանի և Իրանի հետ կա շահերի համապատասխանություն։

«Թեհրանը նաև թույլ չի տա, որ իր հյուսիսային սահմաններում Արևմուտքի տեսքով թշնամի ուժեր ձևավորվեն։ Թուրքիան և Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում այս խաղաքարտը խաղում են: Բայց եւ այնպես, Երեւանի համար այս ձեւաչափն ամենանախընտրելին է»,- ընդգծեց վերլուծաբանը։

Նա կարծում է, որ Հայաստանը պետք է լայնածավալ լոբբինգ իրականացնի Վրաստանն այս ձևաչափին միացնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular