ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շարմազանով. Հայաստանի երրորդ հանրապետություն, դասական իմաստով, այևս գոյություն չունի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի երրորդ հանրապետություն,  դասական իմաստով, այլևս գոյություն չունի, քանի որ դրա հիմքում ընկած է Անկախության հռչակագիրը և արցախյան ազատագրական պայքարը՝ Արցախյան շարժումը։ Այս մասին նոյեմբերի 17-ին հանրահավաքից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա համոզմամբ, դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։

«Հայերը վտարված են Արցախից։ Փաշինյանն ու իր խումբը հայոց պատմության մեջ միակ իշխանությունն է, որին հաջողվել է ամբողջությամբ վտարել հայությանը Արցախից։  Պատմության մեջ չի եղել մի շրջան, որ Արցախում հայերը մեծամասնություն չլինեին»,- ընդգծել է ՀՀԿ մամուլի քարտուղարը։

Նա կարծում է, որ ելք միշտ կա, եթե չհանձնվես, իրատեսորեն գնահատես իրավիճակը, նպատակ դնես, միջոցներ ձեռք բերես և կամք դրսևորես այդ նպատակին հասնելու համար։

«Հակառակ դեպքում Հայաստանը կանգնած է թուրքական վիլայեթ դառնալու վտանգի առջև։

Հենց 2018-ի թուրք-ՆԱՏՕ-ական հեղաշրջումից հետո տրվեց հակահայկական գործողությունների մեկնարկը։ Հայաստանի նոր իշխանություններն անմիջապես հայտարարեցին, որ հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան շարժումը։ Բացի այդ, հաղթանակի խորհրդանիշներից մեկի՝ ԵԿՄ ղեկավարին «տուշոնկայի» գող  սարքեցին։ Հետո քրեական գործեր հարուցեցին հաղթանակի ևս երկու խորհրդանիշների դեմ։ Խոսքը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին է։ Զուգահեռաբար աշխատանք տարան  հայ եկեղեցին և ընտանիքի ինստիտուտը  վարկաբեկելու ուղղությամբ։

Հիմա հերթը զինանշանինն է, Փաշինյանը սկսեց խոսել դրա վրա պատկերված Արարատ լեռան մասին, որը հայկական զինանշանի վրա կար նույնիսկ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ տարիներին։

Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը գնում է թուրքացման ճանապարհով»,- հավելել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular