ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք Ռուսաստանից խլել ենք Սև ծովում նախաձեռնությունը. Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք Ռուսաստանից խլել ենք Սև ծովում նախաձեռնությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում՝ առցանց ելույթի ժամանակ, հայտնում է Факти պորտալը։

«Մենք կարողացանք Ռուսաստանից խլել Սև ծովում նախաձեռնությունը և ստեղծել այնպիսի անվտանգության պայմաններ, որոնք ստիպում են ագրեսորին փախչել ջրային տարածքի արևելյան հատվածից և փորձել թաքցնել ռազմանավերը։ Աշխարհում առաջին անգամ հենց Սև ծովում սկսեց գործել ռազմածովային անօդաչու թռչող սարքերի նավատորմը»,- ընդգծել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ համատեղ գործողությունների արդյունքն այն է, որ Ռուսաստանը չի կարողանում Սև ծովն աշխարհի այլ տարածաշրջանների ապակայունացման համար որպես ցատկահարթակ օգտագործել։

 

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ներառում է Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ռումինիան, Հայաստանը, Սերբիան և Ռուսաստանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular