Մենք Ռուսաստանից խլել ենք Սև ծովում նախաձեռնությունը. Զելենսկի
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄենք Ռուսաստանից խլել ենք Սև ծովում նախաձեռնությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի գագաթնաժողովում՝ առցանց ելույթի ժամանակ, հայտնում է Факти պորտալը։
«Մենք կարողացանք Ռուսաստանից խլել Սև ծովում նախաձեռնությունը և ստեղծել այնպիսի անվտանգության պայմաններ, որոնք ստիպում են ագրեսորին փախչել ջրային տարածքի արևելյան հատվածից և փորձել թաքցնել ռազմանավերը։ Աշխարհում առաջին անգամ հենց Սև ծովում սկսեց գործել ռազմածովային անօդաչու թռչող սարքերի նավատորմը»,- ընդգծել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ համատեղ գործողությունների արդյունքն այն է, որ Ռուսաստանը չի կարողանում Սև ծովն աշխարհի այլ տարածաշրջանների ապակայունացման համար որպես ցատկահարթակ օգտագործել։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ներառում է Ուկրաինան, Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Ալբանիան, Հունաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ռումինիան, Հայաստանը, Սերբիան և Ռուսաստանը: