ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից ՀՀ տեղափոխված պացիենտներից 44-ը մահացել է. ԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 25-ին Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի դատագենետիկական փորձաքննությունը շարունակվում է. Aysor.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ հրաժարվելով կոնկրետ նշել, թե քանի նմուշ է փորձաքննության ենթարկվել և քանի մարմին է նույնականացվել։

«Գործը նախաքննության փուլում է, ուստի կոնկրետ տվյալներ չեմ կարող տրամադրել, միայն  կարող եմ ասել, որ դատագենետիկական  փորձաքննությունը շարունակվում է», — ասաց նա՝ հավելելով, որ նույնականացման դեպքեր լինում են, և մասունքները հանձնվում են հարազատներին։

Մարիամ Ծատրյանը նշեց, որ նոյմբերի 15-ի դրությամբ Արցախից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով Հայաստան տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող անձանց թիվը 87 է։

«Նրանցից 8-ի վիճակը ծանր է, 2-ինը՝ ծայրահեղ ծանր։ 19 պացիենտ շարունակում է բուժում ստանալ արտասահմանյան նեղ մասնագիտական տարբեր կլինիկաներում։ Մենք  պարբերաբար մասնագետների հետ կապի մեջ ենք և այս մասով  դրական լուրեր ունենք։ Նրանց առողջական վիճակի մեջ դրական դինամիկա նկատվում է», — ասաց նա։

Ծատրյանն ավելացրեց նաև, որ Հայաստան օդային ու ցամաքային ճանապարհով տեղափոխվելուց ի վեր՝ մինչ այս պահը, գրանցվել է  44 անձի մահ։ Մահերի  մեծ մասը պայթյունից արյվածքների հետևանքով է։

Նշենք, որ սեպտեմբերի վերջի տվյալներով՝ ինչպես ներկայացրել էր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով   հաստատված մահերի թիվը 68 է եղել, որից պարզ է եղել միայն 21-ի ինքնությունը:

Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է եղել, որոնցից 168-ը տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ։ Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ անհետ կորած է համարվում 105 հոգի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular