ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում․ Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է, գոնե պատկերացնո՞ւմ են՝ դա ինչ է նշանակում․ Բաղանիսի նախկին համայնքապետ (168.am)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանապահ Բաղանիս գյուղի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը 168.am–ի հետ զրույցում վստահեցրել է՝ իր և Բաղանիսի որևէ բնակչի համար «անկլավ» հասկացություն գոյություն չունի, իսկ հող որևէ մեկին չեն պատրաստվում զիջել:

Սահակյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները դատողություններ ու հայտարարություններ անում են՝ առանց խնդրին տեղում ծանոթանալու:

«Եթե այդ ճանապարհով հարցերը լուծվեն, մեզ համար շատ ցավոտ հետևանքներ են լինելու: Այդ դեպքում Տավուշի մարզկենտրոնի հետ կապը կտրվելու է: Գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ է նշանակում: Դրանից այն կողմ ի՞նչ կարող է լինել: Քարտեզի առջև նստել են ու որոշումներ են կայացնում: Բա թող մի հատ գան ու տեղում տեսնեն, թե իրենց այդ քայլերով ինչ կենսական վնաս են հասցնելու մեր էս գյուղերին: Այդ ժամանակ գուցե սկսեն հասկանալ իրենց կայացրած որոշումների արդարացիությունն ու ոչ արդարացիությունը»,- ասել է Սահակյանը:

Բաղանիսի նախկին ղեկավարը նաև ասել է, որ նախկինում երբևէ որևէ քննարկում չի եղել այսպես կոչված  «անկլավների» վերաբերյալ: Նրա խոսքով՝ թեման առաջ է բերել Ադրբեջանը, ինչին չեն ընդդիմանում ՀՀ իշխանությունները՝ հաշվի չառնելով տեղի բնակիչների տեսակետն ու այդ գործընթացի օրինականությունը:

Իսկ արդյոք այսպես կոչված «անկլավները» ստանալուց հետո Ադրբեջանը  կբավարարվի՞:

«Ես մի բան կասեմ. հին հռոմեական ասացվածք կա՝ «Ախորժակն ուտելուց է բացվում»»,- հիշեցրել է Սահակյանը՝ հավելելով, որ գյուղերն Ադրբեջանին տալուց հետո այդ երկիրը պահանջելու է նաև այլ «միջանցքներ»՝ դրանց հետ կապը պահպանելու համար:

«Կառաջանան և՛ տարածքային, և՛ կոմունիկացիոն խնդիրներ: Իսկ մեր երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրներն ավելի կխորանան: Ոչ մի խաղաղություն էլ չի լինի»,- համոզմունք է հայտնել սահմանապահ Բաղանիս գյուղի նախկին ղեկավար Նարեկ Սահակյանը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular