ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշխարհաքաղաքականությունը «գետնի վրա» է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկատվական հոսքերից հայտնի է դառնում, որ վերջին օրերին Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ կոնտինգենտն ակտիվ փոփոխությունների մեջ է։ Մասնավորաբար, ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Արցախում ռոտացիա է իրականացվում, և զինտեխնիկան պլանային վերանորոգման համար ուղարկվում է Ռուսաստան։ Ի դեպ, հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ «անընդմեջ փոխգործակցություն է պահպանվում Բաքվի հետ՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և բնակչության նկատմամբ միջազգային իրավունքի նորմերի պահպանմանը»:

Բացի դրանից, ռուսական շարժերից հայտնի է դառնում, որ Արցախում դիտակետեր են փակվում, իսկ ավելի կոնկրետ՝ սեպտեմբերի 19-ից ի վեր փակվել է 9 դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ ռուսները պատրաստվում են հեռանալ Արցախից, չնայած այն հանգամանքին, որ նրանք այնտեղ տեղակայվել էին արցախահայության անվտանգության ապահովման նպատակով։

Մի բան պարզ է դառնում, որ ադրբեջանական վերջին ագրեսիայից և արցախահայության բռնի տեղահանությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, որ չի պատրաստվում խառնվել փաստացի ընթացող սպանդին, պարզ էր ու հավանական, որ դեպքերը կզարգանան հենց այս սցենարով։ Ասել է թե՝ Արցախում չմնաց հայկական բնակչություն, բնական է, որ խաղաղապահ զորակազմը պետք է վերակազմավորվի, և նրանց «ռասկլադում» փոփոխություններ իրականացվեն, միաժամանակ տրամաբանական է նաև, որ դիտակետեր ունենալն անիմաստ է, չկա հրադադարի խախտման որևէ վտանգ, ուստի դրանք հանել է պետք՝ ավելորդ ռեսուրս չծախսելու համար։

Ներկայումս ընթացող ռուս-ադրբեջանական բանակցությունների հիմնական առանցքը հենց այս հարցի շուրջ է. դրանում կարելի է վստահ լինել, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է ռուսական կոնտինգենտին «իր տարածքից» դուրս բելերու համար, իրենց հերթին ռուսները ձգտելու են մնալ՝ հետագայում իրենց ներկայությունը երկարաձգելու ցանկությամբ՝ հնարավոր որոշ զարգացումների ֆոնին։

Ահա այս ֆոնին լրիվ տեղավորվում է այն դրույթը, որ խաղաղապահները հանում են արդեն իսկ ավելորդ դիտակետերը, չի բացառվում նաև, որ ռոտացիայի ներքո որոշակի թեթևացնեն նաև Արցախ տեղափոխված զինտեխնիկան ու դրան զուգահեռ ծավալեն հումանիտար գործունեություն՝ դրանով իսկ նաև ադրբեջանական կողմին ցույց տալով, թե լքում են ԼՂ-ն՝ թողնելով փոքր կոնտինգենտ, որը ժամկետի ավարտից հետո կարող է դուրս գալ։

Բանն այն է, որ նմանօրինակ ժեստով ՌԴ-ն փորձելու է որոշակի մեղմել ադրբեջանցիների նկրտումները, «փափուկ բարձ» դնել և իր համար կոնֆորտ միջավայր ստեղծելով՝ մնալ Արցախում։ Սա բնական է, քանի որ գեոպոլիտիկ զարգացումներն ու ուժերի դիվերսիֆիկացիան խոսում են այն մասին, որ տարածաշրջանում շրջադարձային զարգացումները բացառված չեն, բացի դրանից պարբերաբար տիրաժավորվում է արցախահայության՝ Արցախ վերադառնալու թեման։ Ուստի ռուսական կողմը, ըստ ամենայնի, չի գնա կտրուկ քայլերի և կփորձի հնարավոր բոլոր տարբեակներով մնալ «գետնի վրա»։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular