ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել. Հայաստանի համար հասանելի կդառնան լրացուցիչ 24.3 մլն դոլար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023թ. սեպտեմբերի 13-ից 25-ը կայացած ԱՄՀ առաքելության և հետագայում տեղի ունեցած քննարկումների արդյունքում Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև աշխատանքային համաձայնություն է ձեռք բերվել ընթացիկ եռամյա Պահուստային ծրագրի երկրորդ վերանայման ուղղությամբ, որով Հայաստանի համար հասանելի կդառնան լրացուցիչ 24.3 մլն ԱՄՆ դոլար (18.4 մլն ՀՓԻ) ծավալով ֆինանսական միջոցներ՝ ընդհանուր հասանելիությունը հասցնելով 72.9 մլն ԱՄՆ դոլարի (55.2 մլն ՀՓԻ)։

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ վերանայման հիմքում ընկած է եղել հայկական կողմի գրանցած նշանակալի առաջընթացը մակրոտնտեսական կայունության պահպանման, տնտեսության դիմակայունության ամրապնդման, կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացման, եկամուտների մոբիլիզացման, պետական ներդրումների կառավարման և գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

ԱՄՀ գործընկերները կարևորել են Հայաստանի տնտեսական աճի բարձր տեմպը 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում (10.5%)։ Ըստ ԱՄՀ կանկախեսման՝ 2023թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 7%, իսկ 2024թ. տնտեսական աճը կդանդաղի՝ կայունանալով 5%-ի մակարդակում: ԱՄՀ ներկայացուցիչների գնահատմամբ պետական պարտքը կառավարելի է և կայուն: Անդրադարձել են նաև գնաճի զսպմանն ուղղված հայկական կողմի ջանքերին, որն արդյունք է տվել ինչպես պրոակտիվ դրամավարկային քաղաքականության, այնպես էլ փոխարժեքի արժևորման և պարենային ապրանքների ու տրանսպորտային փոխադրումների գների անկման շնորհիվ:

ԱՄՀ-ն բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ արձագանքը Հայաստան տեղափոխված ԼՂ ավելի քան 100,000 բռնի տեղահանված բնակչության կարիքներին՝ տրամադրելով դրամական աջակցություն, ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև ֆինանսական օգնություն՝ կացարանի և կոմունալ ծախսերը հոգալու համար։ Անդրադառնալով 2024թ. պետական բյուջեի նախագծին՝ նշվել է, որ այն պատշաճ կերպով ներառում է հիշյալ անձանց աջակցությունը՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ պետական բյուջեի պլանավորված պակասուրդը թույլ կտա իրականացնել առաջնահերթ սոցիալական և կապիտալ ծախսերը, իսկ եկամուտների մոբիլիզացումը բարելավելու շարունակական ջանքերը թույլ կտան ձևավորել անհրաժեշտ ռեսուրսներ: Բացի այդ, պլանավորված հարկաբյուջետային քաղաքականությունը թույլ կտա զերծ պահել տնտեսությունը գերտաքացումից և պահպանել պարտքը կայուն և կառավարելի մակարդակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular