ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կադիրովի 15-ամյա որդին բարձր պաշտոն է ստացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդին՝ 15-ամյա Ադամ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության բաժնի պետի պաշտոնում։ 
Այդ մասին հայտնել է Չեչնիայի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ոստիկանական գնդի հրամանատար Զամիդ Չալաևը։

«Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ադամ Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության բաժնի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չալաևը Instagram-ում։

Նախկինում Ադամ Կադիրովին շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում և հանձնվել Թաթարստանի նշանակությամբ երկրորդ պարգևը։ 

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը խոստովանել է, որ իր որդին ծեծել է Ղուրանը այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին և նշել, որ հպարտ է որդու արարքով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular