Կադիրովի 15-ամյա որդին բարձր պաշտոն է ստացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի որդին՝ 15-ամյա Ադամ Կադիրովը, նշանակվել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության բաժնի պետի պաշտոնում։
Այդ մասին հայտնել է Չեչնիայի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ոստիկանական գնդի հրամանատար Զամիդ Չալաևը։
«Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ադամ Կադիրովին Չեչնիայի Հանրապետության ղեկավարի անվտանգության բաժնի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ»,- գրել է Չալաևը Instagram-ում։
Նախկինում Ադամ Կադիրովին շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում և հանձնվել Թաթարստանի նշանակությամբ երկրորդ պարգևը։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը խոստովանել է, որ իր որդին ծեծել է Ղուրանը այրելու մեջ մեղադրվող Նիկիտա Ժուրավելին և նշել, որ հպարտ է որդու արարքով։