ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի նպատակը Ասադին ամրացնելը չէր. փորձագետներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրայից ՌԴ Զինուժի դուրս բերումը «ելքի ստրատեգիա է», քանի որ ՌԴ-ն դուրս է գալիս ոչ թե Սիրիայի, այլ իր և այդ երկրների շուրջ ստեղծված իրավիճակից: «Մեդիա կենտրոնում» փետրվարի 18-ին կայացած քննարկմանը հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ չի կրկնի ռուս պրոպագանդիստների հայտարարությունները՝ իբր Սիրայում ՌԴ-ն իր առջև դրած հարցերը լուծեց: «Ռուսաստանն ուներ երեք նպատակ: Առաջինը՝ արևմտյան երկրների հետ համագործակցության մակարդակի բարձրացումն էր: Եթե անցյալ տարի չէին ուզում ՌԴ-ի հետ հաշվի նստել, ապա այժմ նրա հետ խոսում են: Դա տեղի ունեցավ սկզբից Ղրիմում, հետո՝ Սիրիայում: Մոսկվան այս կերպ հասկացրեց, որ ունի շահեր, որոնք պետք է հաշվի առնել, իսկ եթե հաշվի չեն առնում, ապա նա կտրուկ քայլեր կանի», - ասաց նա:

Անդրադառնալով Ուրաինայում իրավիճակին՝ Իսկանդարյանը նշեց, որ այն երկրորդ պլան մղվեց Մերձավորարևելյան իրադարձությունների ֆոնին: «ՌԴ-ն ինչ-որ չափով դուրս եկավ նաև այս իրավիճակից: Մյուս նպատակը Սիրան էր և Ասադի շուրջ վիճակը: Այժմ Ասադը դարձել է ներսիրիական կարգավորման մասը: Եվ Ասադի հեռացման մասին ավելի քիչ են խոսում: Վերջապես ՌԴ-ն դուրս չի եկել Սիրիայից, քանի որ կան Խմեյնիմի, Լաթաքիայի և Տարտոսի բազաները: Նրանք բավականին ուժեղ ամրացված են: Այսինքն՝ հարկ եղած դեպքում ՌԴ-ն կարող է հաշված օրերի ընթացքում իր ուժերը մեծացնել և դիսլոկացնել այնտեղ», - կարծում է փորձագետը:

Ռուսաստանի հիմնական ուժերի դուրս բերումը Սիրայից, ըստ քննարկմանը մասնակից դիվանագետ Արման Նավասրդյանի, հանկարծակի էր, բայց ոչ անսպասելի:

«Ի սկզբանե ասվում էր, որ ՌԴ ուժերը այնտեղ մնալու հավերժ խնդիր չունեն: Սիրայում վիճակը շիկացավ, գերտերությունները հասան կարմիր գծին և հասկացան, որ խնդիրների լուծում է պետք տալ: Սա Մոսկվայի համար բազմաբևեռ աշխարհ ստեղծելու գործընթացի մի մասն է, այլ ոչ թե Ասադին օգնելու խնդիր: ՌԴ-ն կարողացավ ռազմական գործողություները դնել դիվանագիտական հարթության վրա: Այժմ Ասադը դարձավ բանակցային կողմ, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, դժվար է ասել», - ասաց բանախոսը՝ հավելելով, որ սիրիական գործողության արդյունքում ՌԴ-ն դարձավ գլոբալ հարթությունում մեծ խաղացողներից մեկը:

«Սա նաև ռազմական ուժի ցուցադրման և փորձարկման դաշտ էր, և ՌԴ-ն ցույց տվեց, թե ինչ արդիական զինատեսակներ ունի», - նշեց նախկին դիվանագետը:

Սիրիական պատերազմի հարթակը լքելու Կրեմլի քայլում Նավասարդյանը տեսնում է նաև ներքաղաքական համատեքստ: «Կան ներքին խնդիրներ՝ տնտեսական և սոցիալական: Բացի այդ ՌԴ-ում առկա է 20 մլն-ոց սունիական մուսուլմանական համայնք, որը կարող էր գործել: Կարծես պահը ճիշտ էր ընտրված: ՌԴ-ի դուրս գալը կարևոր է և Թուրքիայի հետ փոխհարաբերություններում: Վերջին շրջանում, թեպետ թեթև, սակայն նկատվում է, որ ռուս-թուրքական հռետորաբանությունը փափկել է», - հավելեց նա:

Ռուս-թուրքական հարաբերությունների կարևոր ինդիկատորներից կլինի նաև ապագայում Ռուսասատնի վերաբերմունքը քրդական խնդրին, հավելեցին բանախոսները:

Ռուսաստանի ռեսուսների սակավության խնդիրը բարձրացրեց նաև Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ նշելով, որ թեպետ սիրիական պատերազմի վրա մեծ փողեր չեն ծախսվել, այնուամենայնիվ Մոսկվային դժվար է միևնույն ժամանակ պատերազմել Սիրայում, Ուկրաինայում, «մարսել Ղրիմը» և դիմակայել պատժամիջոցներին:

«ՌԴ-ն ակտիվ ռազմական գործողություններից դուրս եկավ, քանի որ չկարողացավ լուծել իր առջև դևած նպատակները: Ռուսական ռազմական արշավն ուժեղացրեց Ասադին, սակայն չկարողացավ լուծել այն խնդիրը, որ այն միակ լեգիտիմ իշխանությունն է Սիրիայում: Այժմ Մոսկվան ընդունում է հակամարտության նաև մյուս կողմերին՝ չափավոր ընդդիմություն, քրդական գործոն և այլն: Ռուսաստանը չկարողացավ լուծել նաև ուկրաինական ճգնաժամի համատեքստում իր դեմ կիրառած պատժամիջոցների հարցը», - ասաց Գրիգորյանը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ Սիրիայում պատերազմի մեջ մտնելով Մոսկվան դուրս եկավ հետխորհրդային տարածաշրջանից և դարձավ գլոբալ խաղի մաս: «Այժմ ՌԴ-ն Ժենեվյան գործընթացի մասն է», - հավելեց նա:

Քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանն այլ կարծիքի է: Ըստ նրա, դուրս գալով պատերազմից, Ռուսաստանը ցույց տվեց, որ չկարողացավ դառնալ գլոբալ խաղացող և հետո դա փոխարինել «ուկրաինական խնդրում սանկցիաների հետ»: «Ռուսաստանին ասացին, որ Ուկրաինան առանձին է, Սիրիան՝ առանձին: Ասադի համար լուծվեցին փոքրիկ տակտիկական հարցեր, բայց ոչ ռազմավարական խնդիրներ: Ասադը մնում է թույլ և դժվար թե նա մնա իշխանության: Կա տեսակետ, որ ռուսները խաղադրուք են անում ոչ թե Ասադի, այլ քրդերի վրա: Դժվար է ասել, թե ինչ դուրս եկան, ինչպես և շատերը, ես էլ շփթված եմ այս քայլից»,- նշեց փորձագետը:

Անդրադառնալով հակամարտության քաղաքական և տնտեսական բաղադրիչներին, Ալեքսանդր Իսկանդարյանը հակադարձեց, որ սիրիական պատերազմի համար մեծ ծախսեր չպահանջվեցին: «500 միլիոնից մոտ մեկ մլրդ դոլար, որը պատերազմի համար մեծ ծախս չէ: Սա ամենաէժան պատերազմներից էր: Մի բան էլ, Ռուսաստանն իր առջև ամբողջ Սիրիայի տարածքում Ասադի իշխանության վերականգման խնդիր չէր դրել ու չէր էլ կարող դնել: Ռուսաստանի պետական ապարատում չեմ կարծում, որ կլինիկական ապուշներ կան», - ասաց փորձագետը:

Քննարկման ավատին բանախոսները նշեցին, որ Հայաստանի դիրքորոշումը Մերձավոր Արևելքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ պետք է լինի «շատ ռացիոնալ ու բխի իր շահերից»: «Պետք չէ շատ ոգևորվել կամ հիասթափվել: Պետք է ուղղակի ռացիոնալ զգուշավորություն», - ասաց Արման Նավասարդյանը՝ հավելելով, սիրիահայ համայնքի խնդիրների կարգավորումը պայմնավորված է Սիրայի՝ որպես պետության, հետագա ճակատագրից: «Թե ինչպիսին կլինի Սիրիան ապագայում՝ կմասնատվի տարբեր փոքր պետությունների, թե կձևավորվի որպես ֆեդերալ միություն, պարզ կլինի ապագայում», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular