ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչու՞ Ադրբեջանը պետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան geopoliticalmonitor.com հրատարակությունը գրում է, որ Պուտինի բոլոր ռազմավարական սխալներից ոչ մեկն այնքան օգուտ չի տվել ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան դաշինքին, որքան Ռուսաստանի աղետալի ներխուժումը Ուկրաինա: Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ին միանալուց հետո Վաշինգտոնը և Բրյուսելը կարող են էլ ավելի ուժեղացնել դաշինքը: 2023 թվականի սեպտեմբերին Բաքուն կազմաքանդեց միջազգային հանրության կողմից չճանաչված Արցախի Հանրապետությունը և վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։

Հիմա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Բաքուն ազատորեն կարող է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Վաշինգտոնը և Բրյուսելը խելամիտ կլինեն, եթե հաշվի առնեն այդ հայտը: Բայց Բաքվի այդ հավակնոտ հայտի համար կա առնվազն երկու էական խոչընդոտ: Նախ, ի տարբերություն Ֆինլանդիայի և Շվեդիայի, Ադրբեջանը լիբերալ ժողովրդավարական երկիր չէ։ Սակայն ՆԱՏՕ-ին անդամակցության օգուտները կարող են խրախուսել Բաքվին ձեռնարկել ժողովրդավարական բարեփոխումներ, պայքարել կոռուպցիայի դեմ և բարելավել մարդու իրավունքների վիճակը: Բացի դա Դաշինքին անդամակցությունը մշտապես ծառայել է որպես անցաթուղթ այն պետությունների համար, որոնք ձգտում են միանալ ԵՄ-ին: Այդ խնդիրը կարելի է հաղթահարել ժամանակի և ջանքերի շնորհիվ։

Երկրորդ հերթին արևմտյան քաղաքական գործիչները հաշվետու են ընտրողների առաջ և լսում են հայկական սփյուռքի դոնորներին: Նրանք հետևողականորեն ցուցադրում են կատարողական համերաշխություն Ադրբեջանի դեմ բողոքներին սփյուռքի իրենց ընտրողներին բավարարելու համար, այսինքն գործում են Արևմտյան դաշինքը պահպանելու ու ամրապնդելու դեմ։ Օրինակ, Ֆրանսիան սաբոտաժ արեց Բաքվի և Երևանի միջև Գրանադայում խաղաղ բանակցությունները հայտարարելով, որ զենք է վաճառելու Հայաստանին: Փարիզի այդ որոշումը լավագույն դեպքում ռազմավարական առումով անհամապատասխան է, իսկ վատագույն դեպքում՝ մտավոր մակերեսային: Երևանը Մոսկվայի պայմանագրային դաշնակիցն է, Ադրբեջանը՝ Թուրքիայի, որը Դաշինքի անդամ է, և դա չնայած տարաձայնություններին և այլ մարտահրավերներին: Ռուսաստանը Դաշինքի անվտանգության ամենահրատապ մարտահրավերն է, գլոբալ կայունության համար ամենամեծ սպառնալիքը և Եվրասիայում խաղաղության հաստատման մշտական ​​խոչընդոտը: Այսպիսով, ինչո՞ւ է Ֆրանսիան զենք վաճառում մի երկրի, որը Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքի մաս է կազմում:

Մոտավորապես յուրաքանչյուր 3 հայից 2-ն ապրում է Հայաստանից դուրս։ Սփյուռքը Հայաստանի ամենաուժեղ հենարանն է։ Հայաստանն ինքն աղքատ է, թույլ ու անապահով վտանգավոր Կովկասում։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ երկիրը երեք տասնամյակ շրջափակման մեջ է գտնվում արևմուտքում Թուրքիայի, իսկ արևելքում Ադրբեջանի կողմից։ Հայաստանը հստակ հասկացրել է դա, ու ցանկանում է վերանայել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Արևմուտքի հետ։ Ինքը՝ Երևանը, այդ ռեստրատի կարիքն ավելի շատ ունի, քան մյուս բոլոր «շահագրգիռ» կողմերը, այդ թվում սփյուռքի հարուստ և հզոր հայերը: 2020 թվականի նոյեմբերին հրադադարից հետո անցած յուրաքանչյուր օրվա հետ Ադրբեջանի դիրքերը բարելավվել են, իսկ Հայաստանինը վատթարացել։

Ադրբեջանը միշտ էլ եղել է անփոխարինելի ռազմավարական գործընկեր Արևմուտքի համար: Բաքուն նավթ ու գազ է արտահանում ԵՄ երկրներ: Բրյուսելի համար դժվար կլինի հրաժարվել ռուսական հանածո վառելիքից և էներգետիկ անկախության հասնել առանց Բաքվի: ԵՄ-ն նաև հանդիսանում է Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Բաքուն անվտանգության ոլորտում կարևոր գործընկերություն է պահպանում Երուսաղեմի հետ, որը վերջերս փոխարինել է Ռուսաստանին որպես զենքի թիվ մեկ մատակարար: Թուրքիան և Ադրբեջանն այնքան մտերիմ են, որ իրենց համարում են «մեկ ժողովուրդ երկու պետություններով»: Անկարայից բացի, Բաքուն Հարավային Կովկասում միակ ուկրաինամետ կառավարությունն է։ Ավելին, Իրանի հետ Ադրբեջանի վեճերը նրան դարձնում են Արևմուտքի բնական դաշնակիցը։ ՆԱՏՕ-ին անդամակցելը նաև իմաստ ունի այն պատճառով, որ Բաքուն արդեն մի ոտքով ՆԱՏՕ-ի դռան մոտ է: Ադրբեջանը Թուրքիայի պայմանագրային դաշնակիցն է, Իսրայելի ռազմավարական գործընկերը և ուկրաինամետ է։ Թուրքիայի զինված ուժերը նախապատրաստում են ադրբեջանցի զինվորականներին ՆԱՏՕ-ի համակարգին համապատասխան։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից Ադրբեջանը ռազմավարականորեն տեղակայված է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հանգույցում։ Այն նաև երեք տարածաշրջանային տերությունների՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և հակաարևմտյան Ռուսաստանի ու Իրանի խաչման կետն է: Ի տարբերություն Հայաստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների, Ադրբեջանը միակ հետխորհրդային պետությունն է, որը հաջողությամբ դիմակայել է Կրեմլի եվրասիական ինտեգրացիոն նախաձեռնություններին։ Բացի այդ, Ադրբեջանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կցեմենտի Դաշինքը Ռուսաստանի և Իրանի ետնաբակերում: Վերջապես, ՆԱՏՕ-ի ներկայությունը կարող է պոտենցիալ հավաստիացում ծառայել Ղարաբաղի հայ փոքրամասնության համար մեղմացնելով հաշվեհարդարի վախը, եթե նրանք որոշեն վերադառնալ: ՆԱՏՕ-ին Ադրբեջանի միանալը կարող է նույնիսկ Հայաստանին մղել ազատվել իր վզին դրված ռուսական օղակից, արագացնել ամուսնալուծության գործընթացն իր պատմական, բայց ոչ վստահելի պայմանագրային դաշնակցի հետ և ազդարարել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իր մտադրության մասին: Ի վերջո, Դաշինքը ստեղծվել է նաև որպես անդամ երկրների միջև խաղաղության հաստատման միջոց։ Հավանաբար Ադրբեջանն ու Հայաստանը կմիանան այն պատմական հակառակորդների երկար ցուցակին, որոնցից են օրինակ Գերմանիան և Ֆրանսիան, ինչպես նաև Հունաստանն ու Թուրքիան:

Թուրքիայի մեծագույն առաքելությունը թուրքական Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի և Չինաստանի միջև բուֆերային գոտու ստեղծումն է, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ավարտը վերջապես դա հնարավոր է դարձրել, իսկ Բաքվի հավակնոտ և բարդ մուտքը Դաշինք այդ ռազմավարության անբաժանելի բաղադրիչն է, և Վաշինգտոնը և Բրյուսելը ճիշտ կանեն դիտարկել այդ հնարավորությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular