ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժամանակն է, որ Ալիևը ընդառաջ գնա Հայաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vybor-naroda.org-ը գրում է, որ քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական» խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչևը խոսել է Անդրկովկասում անվտանգության խնդիրների լուծման «3+3» համագործակցության ձևաչափի մասին:

«Օրերս ինձ մոտեցավ Ադրբեջանից մի լրագրող և խնդրեց մեկնաբանել տարածաշրջանի երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի միջև համագործակցության «3+3» ձևաչափը։

Հարավային Կովկասի երեք պետությունների հետ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության նման ձևաչափ ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է Անկարայի կողմից դեռևս 2000-ականների սկզբին։ Սակայն, այն ժամանակ դրա իրագործումը գործնականում անհնար էր։ Նախաձեռնությունը կրկնվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 2020 թվականի դեկտեմբերին։ Գաղափարը պաշտպանել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, ով «3+3» հարթակն անվանել է Հարավային Կովկասի անվտանգության երաշխավոր։ Ձևաչափը հավանության է արժանացել նաև Ռուսաստանի և Իրանի ղեկավարության կողմից, որոնք այն դիտարկել են որպես տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ամրապնդման հարթակ։ Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ խնդիրներ են առաջացել. այդ երկրներից յուրաքանչյուրն ունի իր բացատրությունները այդ ձևաչափով համագործակցությունից հրաժարվելու համար։ Վրաստանի ղեկավարությունը հրաժարվել է համագործակցել ցանկացած ձևաչափով, որտեղ ներկա է Ռուսաստանը` դա հիմնավորելով Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կապված իրավիճակով։ Թբիլիսին առաջարկել է այլընտրանքային տարբերակ, որը ներառում է միայն Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությունը։ Հայաստանը, չնայած քննարկումներին մասնակցելուն, մեծ զգուշությամբ է վերաբերվում ձևաչափին։ Դա կարելի է բացատրել նրանով, որ գաղափարի նախաձեռնողները եղել են Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները, որոնց հետ Հայաստանը շատ «սրված» հարաբերություններ ունի։

Թուրքիան և Ադրբեջանը, իրենց հերթին, անհրաժեշտ են համարում ապահովել տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, որը կնպաստի փոխադարձ առևտրին, ինչը, նրանց խոսքերով, կնպաստի կայուն խաղաղության և կայունության հաստատմանը։

Հայաստանը դեմ չէ, բայց կան նրբերանգներ։ Խոսքը, ի միջի այլոց, Ադրբեջանից մինչև Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարություն տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» մասին է։ Հայաստանը պնդում է, որ Հայաստանի բոլոր տրանսպորտային երթուղիները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության ներքո, այլ ոչ թե որևէ ուրիշ կողմի, և դեռևս չի հաջողվել հասնել այդ գաղափարի առաջմղմանը։

Բաքվից լրագրողը հարցրել էր իմ կարծիքը, թե իրականում որքանո՞վ է խոստումնալից համագործակցության նման հարթակը բոլոր մասնակիցների միջև խաղաղ հարաբերություններ ստեղծելու և տարածաշրջանի զարգացման համար:

Հակիրճ պատասխանեմ. «Նախ խաղաղության համաձայնագիր՝ տարածքային բոլոր վիճելի հարցերի վերջնական լուծումով, և միայն նոր համագործակցության հարթակ։ Ելնելով այն ըմբռնումից, որ երկու երկրների միջև խաղաղ հարաբերություններ ստեղծելու համար Ադրբեջանը նախ պետք է ընդունի, որ Հայաստանի տարածքը կազմում է 29 հազար 800 քառակուսի կիլոմետր, ինչպես նաև լուծի Վրաստանի հետ տարածքային վեճերը՝ կապված եկեղեցու հետ, որը Թբիլիսիից 65 կիլոմետր դեպի արևելք գտնվող երկու երկրների սահմանային գծում է: Ես զերծ կմնամ մեկնաբանություններից, բայց ես  կտեղադրեմ իմ կարծիքը այստեղ, կարծում եմ, որ Ալիևը պետք է արդեն ընդառաջ գնա Հայաստանին, ճանաչի այն խորհրդային վերջին քարտեզների սահմաններում և հայտարարի տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի սկսման մասին»»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular