ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ֆրանսիան փորձում է Ռուսաստանին դուրս մղել Անդրկովկասից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանն ու Ֆրանսիան պատրաստվում են զենքի մատակարարման պայմանագիր կնքել: Ակնկալվում է, որ Փարիզը Երևանին կտա ՀՕՊ համակարգեր և զինամթերք։ Ընդհանուր առմամբ, վերջին ամիսներին Ֆրանսիան ակտիվացել է Անդրկովկասում։ Նա փորձել է մարդասիրական բեռներ տեղափոխել Ղարաբաղ և մի շարք բանաձևեր է նախաձեռնել Ադրբեջանի դեմ միջազգային կազմակերպություններում։ Փորձագետները կարծում են, որ Փարիզը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից և ձեռք բերել ազդեցության նոր գոտի։

Անդրկովկասում Ֆրանսիայի ակտիվացումը բացատրվում է մի քանի գործոններով: Մի կողմից, հայկական սփյուռքը Ֆրանսիայում ամուր դիրքեր ունի. երկրում ապրում է մինչև 500 հազար էթնիկ հայ։ Բացի այդ, Ֆրանսիան վերջին շրջանում կորցնում է ազդեցությունը Աֆրիկայի իր նախկին գաղութներում: Միևնույն ժամանակ, Փարիզում շատ են խոսում, որ սև մայրցամաքում այդ ձախողումների պատճառը Ռուսաստանի ակտիվությունն էր։ Նման պայմաններում Երևանի հետ երկխոսության ընդլայնումը յուրօրինակ վրեժխնդրության փորձ է թվում։

Այնուամենայնիվ փորձագետները վստահ են, որ Ֆրանսիան չի կարողանա փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասում։ «Ռուսական ռազմաբազան և ռուս սահմանապահներն ապահովում են Հայաստանի անվտանգությունը։ Ֆրանսիան «գետնի վրա» ներկայություն չունի և չի էլ ակնկալվում, որ կունենա: Բացի այդ, Հայաստանը ԵԱՏՄ-ի մաս է և գոյատևում է հիմնականում ռուսական շուկա ազատ մուտքի շնորհիվ։ Ֆրանսիան նման բան չի կարող առաջարկել,- «iz.ru»-ին ասել է ՄԳԻՄՕ-ի Կովկասյան խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար հետազոտող Նիկոլայ Սիլաևը,— կարծում եմ, որ Փարիզը կփորձի օգտագործել Կովկասում ստեղծված իրավիճակը սեփական միջազգային հեղինակությունը բարձրացնելու համար։ Բայց կլինի նվազագույն փաստացի բովանդակություն: Երևանն ու Փարիզը կշարունակեն փոխանակվել խորհրդանշական ժեստերով ու հայտարարություններով` բայց ոչ ավելին»։

Քաղաքագետ Արթուր Աթաևն էլ կարծում է, որ Ֆրանսիան չի պատրաստվում լուծել Անդրկովկասի խնդիրները։ «Չկա ոչ համապատասխան պատմական ավանդույթ, ոչ էլ քաղաքական կամք։ Բայց մենք գիտենք, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը լավ կարողանում են ոչնչացնել ու խաթարել ինչ-որ մեկ ուրիշի ջանքերը: Կարծում եմ, որ այս դեպքում Փարիզը ցանկանում է չեզոքացնել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև փորձում է իր համար որոշակի իմիջային միավորներ վաստակել։ Դա այն ամենն է, ինչ նա կարող է անել»,- ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular