ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ճշմարտությունն աչքերն է ցավեցնում». Բուտինան Փաշինյանի մասին հաղորդման պատճառով ՌԴ դեսպանին կանչելու մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ ճշմարտությունը ցավեցնում է Հայաստանի ղեկավարության աչքերը, բայց դա ավելի լավ է, քան քաղցր սուտը, որով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է կերակրել սեփական ժողովրդին, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր և հեռուստահաղորդավար Մարիա Բուտինան։ Այդպես է նա մեկնաբանել ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչելը Հայաստանի ԱԳՆ Առաջին ալիքով Փաշինյանի մասին հաղորդումից հետո։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետի ներկայացուցիչները հեռուստատեսությամբ ցուցադրված տեղեկատվության ոչ մի հերքում չեն ներկայացրել։ Բուտինան դա բացատրել է նրանով, որ լրագրողները ուշադիր ստուգել են ողջ տեղեկատվությունը։

«Ըստ երևույթին, ճշմարտությունը ցավեցնո՞ւմ է աչքերը: Ի՞նչն է այնտեղ վիրավորական: Ճշմարտությունը դառն է, բայց ավելի լավն է, քան քաղցր սուտը, որով նա փորձում է կերակրել սեփական ժողովրդին: Ընդ որում Ղարաբաղի հայերի, իրենց տունը կորցրած ու փախստական ​​դարձած մարդկանց ճակատագրի պատասխանատվությունը նրա խղճի վրա է»,- ընդգծել է Բուտինան։

Հարցին, թե ինչու է հաղորդման դրվագը նվիրված եղել հատուկ Փաշինյանին, Բուտինան պատասխանել է, որ կերպարներ են ընտրվում «կախված օրակարգից, և այդ հարցը արդիական է» նկատի ունենալով ՀՀ վարչապետի կենսագրությունն ու փորձը։

«Այդ հարցը տեղին էր, տեղին էր նայել նրա կենսագրությանը և պատմությանը: Ինչը, ըստ էության էլ, մենք ներկայացրել ենք մեր հեռուստաալիքի հեռուստադիտողներին։ Ես չեմ կարող գնահատել մեր դեսպանի կանչելը ՀՀ ԱԳՆ: Իրենց իրավունքն է միջազգային դաշտում որևէ քայլ ձեռնարկել, կամ չձեռնարկել»,- եզրափակել է Բուտինան:

Ավելի վաղ Կոպիրկինին կանչել էին Հայաստանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա էին տվել նախորդ օրն Առաջին ալիքով արված հայտարարությունների պատճառով։ Երևանը հայտարարել է, որ հեռուստատեսային ծրագրով վիրավորական և անընդունելի հայտարարություններ են արվել հանրապետության իշխանությունների հասցեին։

Խոսքը «Տուտիի գահաժառանգի տիկնիկները. Նիկոլ Փաշինյան՝ աղետի գուժկանը» հոկտեմբերի 23-ի հաղորդաշարի մասին է, որին ներկա էին Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան, ինչպես նաև ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Հաղորդման նկարագրության մեջ ասվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս մերժել է ռուսական կողմի առաջարկած խաղաղության պլանները Ղարաբաղի վերաբերյալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular