ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ փախստականի կարգավիճակի ստացումն ավտոմատ է. ՆԳ փոխնախարարը նշեց՝ ում է տրվում այդ կարգավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց, որի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքից դուրս: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Ինչո՞ւ, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները, «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և, ըստ այդմ, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս:

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը Կառավարության համապատասխան որոշման շրջանակներում տրվել է մեկ տարի ժամկետով, իհարկե, երկարաձգման հնարավորություն է նախատեսված»,- ասաց նախարարի տեղակալը:

Արփինե Սարգսյանը նաև հստակեցրեց, թե որ սուբյեկտներին է տրվում այսպիսի կարգավաճակ:

Այդպիսի երեք խումբ կա: Առաջին խմբում ներառված են անձինք, որոնք հաշվառված են ԼՂ բնակչության ռեգիստրում: Երկրորդ խմբում այն անձինք են, որոնք թեկուզ հաշվառում չունեն, բայց նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն: Եվ նաև նրանք, որոնք հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման հետևանքով հաշվառվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում:

«Բացառություն են այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, որոնք կարող են օգտվել այլ երկրի պաշտպանությունից: Նշեմ, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է, ըստ էության, որովհետև մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները որևէ գործողություն այս առումով կատարելու պարտականություն չունեն, որովհետև թե՛ օրենքի ուժով ընդհանրապես, թե՛ հատկապես Կառավարության այս որոշման ուժով մեր հայրենակիցներն արդեն իսկ ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով, որոնք ավելի բարձր երաշխիք կնախատեսեն նրանց իրավունքների երաշխավորման հարցում թե՛ ներպետական մակարդակում, թե՛ միջազգային տարբեր ատյանների շրջանակներում»,- ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular