Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ փախստականի կարգավիճակի ստացումն ավտոմատ է. ՆԳ փոխնախարարը նշեց՝ ում է տրվում այդ կարգավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Կառավարության՝ հոկտեմբերի 26-ի նիստին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրվեց, որի շնորհիվ մեր հայրենակիցները կկարողանան ավելի բարձր պաշտպանվածություն ունենալ թե՛ Հայաստանի տարածքում, թե՛ Հայաստանի տարածքից դուրս: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ճեպազրույցի ժամանակ ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«Ինչո՞ւ, որովհետև ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ուժով մեր հայրենակիցները, «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ էության, ճանաչվում են փախստականներ և օգտվում են միջազգային կոնվենցիոն բոլոր մեխանիզմներից և, ըստ այդմ, միջազգային պաշտպանության ներքո են գտնվում թե՛ ՀՀ տարածքում, թե՛ ՀՀ տարածքից դուրս:

Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը Կառավարության համապատասխան որոշման շրջանակներում տրվել է մեկ տարի ժամկետով, իհարկե, երկարաձգման հնարավորություն է նախատեսված»,- ասաց նախարարի տեղակալը:

Արփինե Սարգսյանը նաև հստակեցրեց, թե որ սուբյեկտներին է տրվում այսպիսի կարգավաճակ:

Այդպիսի երեք խումբ կա: Առաջին խմբում ներառված են անձինք, որոնք հաշվառված են ԼՂ բնակչության ռեգիստրում: Երկրորդ խմբում այն անձինք են, որոնք թեկուզ հաշվառում չունեն, բայց նրանց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ն: Եվ նաև նրանք, որոնք հաշվառված չեն ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բռնի տեղահանման հետևանքով հաշվառվել են ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից վարվող տվյալների շտեմարանում:

«Բացառություն են այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն, որոնք կարող են օգտվել այլ երկրի պաշտպանությունից: Նշեմ, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ստացումն ավտոմատ է, ըստ էության, որովհետև մեր քաղաքացիները, մեր հայրենակիցները որևէ գործողություն այս առումով կատարելու պարտականություն չունեն, որովհետև թե՛ օրենքի ուժով ընդհանրապես, թե՛ հատկապես Կառավարության այս որոշման ուժով մեր հայրենակիցներն արդեն իսկ ստացել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ՝ դրանից բխող բոլոր դրական հետևանքներով, որոնք ավելի բարձր երաշխիք կնախատեսեն նրանց իրավունքների երաշխավորման հարցում թե՛ ներպետական մակարդակում, թե՛ միջազգային տարբեր ատյանների շրջանակներում»,- ասաց նա:

Նավթի գները կտրուկ նվազում են, Իրանը ցանկանում է հնարավորինս շուտ կարգավորել իրավիճակը․ ԹրամփԵրբ սկսում ես զիջումներ անել, չես կարող կանգ առնել. «Փաստ»«Ամեն վայրկյան հեռախոսի զանգին էի սպասում». Աշուռ Իսախանովն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԱնկախ դիտորդը մեղադրում է Սպիտակի ղեկավարին լիազորությունները քաղաքական նպատակներով օգտագործելու մեջԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԵվրոպայի բաժնետոմսերի շուկաները ուրբաթ հիմնականում անկում են գրանցելՆավթը կտրուկ էժանանում է. Brent տեսակի նավթի գինը նվազել է մեկ բարելի դիմաց 110 դոլարիցԽոշոր հրդեհ՝ Թբիլիսիի կենտրոնումՀայաստանում միջին աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ հասնելով 312 հազար դրամի․ ՖիննախՂազախստանում ձերբակալվել է էքuտրեմիստական խումբ ստեղծելու մեջ կասկածվող 10 անձՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖինլանդիան սկսում է իրականացնել միջուկային զսպման նախաձեռնությունըՆրանք ոչնչի չեն կարողանա հասնել․ Իրանը նախագահը սպառնալիքների մասինՌուսաստանը պաշտոնապես դուրս է գալիս Եվրոպայի խորհրդի Խnշտանգումների դեմ կոնվենցիայից2026 թվականին կենսաթոշակների բարձրացումը հիմնավորվել է բյուջետային եկամուտների աճով և պահուստների օգտագործմամբ. նախարարԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԱրմավիրում 24 ժամ ջուր չի լինիԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. ԶախարովաԱրթուր Ալեքսանյանն ամուսնանում էԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԲելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրելԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի. Աննա ԳրիգորյանԵրևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումՆրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասինՌԴ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը. ՊեսկովՃամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FT
Ամենադիտված