ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Ադրբեջանին և հռչակագիր ընդունել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը խստորեն դատապարտում է սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի կողմից Ղարաբաղում իրականացված ռազմական գործողությունը և հռչակագիր է ընդունել։

Դրանում, մասնավորապես, նշվում է.

«Կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Ղարաբաղում և տարածաշրջանի նախորդ տասն ամիսների շրջափակումը, որը հանգեցրեց մարդասիրական ծանր իրավիճակի, մարդկային զոհերի և ավելի քան 100,000 մարդու փախուստի։

 

Կոնգրեսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն խորը մտահոգություն է հայտնում իրավիճակի մարդասիրական հետևանքների վերաբերյալ և ողջունում է Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ընդունելու տարածաշրջանից փախած ղարաբաղցի հայերին։

Կոնգրեսն աջակցում է ճգնաժամին արձագանքելու՝ միջազգային ջանքերին և ողջունում է այդ կապակցությամբ ՄԱԿ-ի առաքելության տեղակայումն՝ Ադրբեջանի հրավերով, ինչպես նաև Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի վերջին այցերը տարածաշրջան:

Կոնգրեսը.

Ցավում է ադրբեջանական ռազմական գործողության և տարածաշրջանի նախկին շրջափակման հետևանքով առաջացած իրավիճակի լուրջ հումանիտար հետևանքների համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում իրականացնել 2023 թվականի սեպտեմբերի 22-ի որոշմամբ ՄԻԵԴ-ով սահմանված ժամանակավոր միջոցառումները և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա վատթարացման և բնակչության հետագա արտագաղթի,

կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված Ղարաբաղի բոլոր ներկայացուցիչներին, 

իր համերաշխությունն ու լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի տեղական իշխանություններին, որոնք ղարաբաղցիներին ընդունելու համար ջանքերի առաջնագծում են գտնվում, ողջունում է ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ ցուցաբերված օգնությունը և կոչ է անում եվրոպական այլ երկրների իշխանություններին աջակցել Հայաստանին և նրանց անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրել,

հաստատում է Հայաստանի իշխանություններին աջակցելու իր պատրաստակամությունը, այդ թվում՝ տեղական համագործակցության միջոցով աջակցելու տարածաշրջանը լքած ղարաբաղցի հայերին, կարծում է, որ այս առումով հատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց պաշտպանության ապահովմանը, հիշեցնելով Ադրբեջանի իշխանությունների խոստումները, որ Հայաստանի բնակիչների իրավունքներն ու ազատությունները կապահովվեն, ինչպես նաև նրանց վերաինտեգրման՝ հայտարարված ծրագրերը և վերահաստատում է Ադրբեջանի պատասխանատվությունը՝ երաշխավորելու Ղարաբաղի հայերի անվտանգությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու իրավունքը՝ համաձայն 2002 թվականին Ադրբեջանի կողմից վավերացված ինքնակառավարման եվրոպական խարտիայի և ապահովելու նրանց անվտանգ վերադարձը տարածաշրջան նրանց համար, ովքեր ցանկանում են դա անել,

կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել հումանիտար օգնության անարգել առաքումը տարածաշրջանում մնացածներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական բացման միջոցով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular