ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահրամանյանը հարցազրույց կտա, բայց ոչ Հանրայինին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ հանրային հեռուստաընկերությանը, հայտնել են Արցախի ներկայացուցիչներից։ Հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության վրա կատարված հարձակման ժամանակ Շահրամանյանը խոստացել էր, որ հրապարակավ ելույթ կունենա Հանրային հեռուստաընկերության եթերում, կպատասխանի հասարակությանը և հատկապես արցախցիներին հուզող հարցերին։ «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել, այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որ ես այստեղ չեմ կարող ասել, բայց ձեզ վստահեցնում եմ, որ ոչ մի փաստաթղթով չի կարող լուծարվել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը, սրա պատասխանը ես հանրային ձևով տալու եմ Հանրային հեռուստատեսությամբ»,- ասել էր Շահրամանյանը։

Գործող վարչախմբի ազդեցության տակ գտնվող Հանրայինն Արցախի նախագահին որևէ հրավեր չի ուղարկել, ավելին Արցախի նախկին իշխանություններն էլ հասկացել են, որ բնավ ցանկալի չէ հարցազրույցը տալ Հանրային հեռուստաընկերությամբ, որտեղ փորձելու են մանիպուլացնել և Շահրամանյանին ներքաշել սադրանքի մեջ, փոխարենը նախատեսվում է մեծ հարցազրույց տեսագրել սեփական ուժերով և այն հրապարակել հանրային հարթակներում և սոցցանցերում։ Այդ դեպքում Արցախի նախագահը կկարողանա պատասխանել բոլոր հուզող հարցերին և անլուրջ պոլեմիկայի մեջ չի մտնի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ փաշինյանական վարչախումբը լրջորեն մտահոգված է հնարավոր հարցազրույցի բովանդակությունից, գիտակցում է, որ Շահրամանյանի խոսելու դեպքում որոշակի վտանգներ կարող է լինել ոչ միայն իրենց, այլ նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար, ուստի և փորձում են հնարավոր բոլոր միջոցներով վիժեցնել հարցազրույցը։

Փաշինյանը նաև չափազանց լրջորեն զայրացած է հոկտեմբերի 20-ի սադրանքի կապակցությամբ, բայց ոչ թե, որ նման բան է տեղի ունեցել, այլ որ նախապես իրենց պլանավորած սցենարը չեն կարողացել արդարացնել։ Դրա ետևում կանգնած Սամվել Բաբայանին նկատողություն են արել և այժմ այլ անձանց են որոնում, որոնց ձեռքով էլ կփորձեն նոր սադրանքներ հրահրել։ 

Արամ Սարիբեկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular