ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱՖ-ում բացատրել են Ուկրաինայում և Ղարաբաղում հակամարտությունների նկատմամբ տարբեր մոտեցումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Autosport.com.ru-ն գրում է, որ Միջազգային Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ բին Սուլեյեմը բացատրել է, թե ինչու Ադրբեջանը Հայաստանի հետ ռազմական հակամարտության ֆոնին դուրս չի մնացել Ֆորմուլա 1-ի օրացույցից և չի զրկվել 2023 թվականի դեկտեմբերին մրցանակաբաշխությունը կազմակերպելու իրավունքից։ «Մենք պետք է չեզոք մնանք, թե՛ կրոնական, թե՛ քաղաքական հարցերում։ Ահա թե ինչ է ասում մեր կանոնադրությունը: Ես չեմ հորինել այդ կանոնները, բայց դրանք պետք է պահպանվեն: Հակառակ դեպքում, ի՞նչ իմաստ ունեն դրանք։ Մենք ուղղակի մեզ հիմար դրության մեջ կդնենք: Ես հասկանում եմ, թե ինչ է կատարվում (Ադրբեջանի և Հայաստանի միջև)։ Բայց միևնույն ժամանակ կարող ենք նշել առնվազն 20 երկիր, որտեղ ներկայումս զինված բախումներ են տեղի ունենում։ Ի վերջո, ես ո՞վ եմ, որ ասեմ, թե ով է ճիշտ, ով է սխալ։ Ո՞վ եմ ես, որ դատեմ»,– Սուլայեմի խոսքերն է մեջբերել German Motorsport-Total հրատարակությունը:

Լրագրողների այն դիտարկմանը, որ ՄԱՖ-ը հրաժարվել է մրցարշավներ անցկացնել Ռուսաստանում և սահմանափակել ռուս ավտովարորդների մասնակցությունը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում իրադարձությունների բռնկումից հետո, ֆեդերացիայի նախագահը պատասխանել է. «Մենք որոշում ենք ընդունել հենվելով մեր կանոնադրությանը (չեզոքությանը): Ես ինքս դեմ էի դրան։ Բայց մենք արտահերթ ժողով հրավիրեցինք և արեցինք այն, ինչ ցանկանում էին մասնակիցները։ Նրանց ձայնը գերակա էր, իսկ ես ընտրվել եմ ֆեդերացիայի ներկայացուցիչների ցանկություններն իրականացնելու համար։ Ես ինքս էլ ֆեդերացիայի ներկայացուցիչ եմ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին Ֆորմուլա 1-ի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալին հայտարարել էր, որ Ֆորմուլա 1 առաջնությունը Ռուսաստան վերադարձնելու մասին չի կարող անգամ խոսք լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular