ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միրզոյան. «3+3» ձևաչափը բավականին հարմար հարթակ է տարածաշրջանային խնդիրների քննարկման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«3+3» ձևաչափը բավականին հարմար հարթակ է տարածաշրջանային խնդիրների քննարկման համար։ Այս մասին հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի նիստում կառավարության ժամին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած նախարարական հանդիպմանը իր մասնակցությունը։

«3+3» հարթակը, ըստ նրա, հարմար ձևաչափ է տարածաշրջանի այլ երկրների հետ շփման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների քննարկման համար։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ապա Հայաստանն ինքը շահագրգռված է, և նրա մոտեցումներն այս հարցում չեն փոխվել։ Այլ բան, որ որոշ երկրներ փորձում են որոշակի ենթատեքստ մտցնել այս հայեցակարգի մեջ։ Սա մեզ համար անընդունելի է»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

 

Նախարարը, մասնավորապես, ակնարկել է Ադրբեջանի փորձերը՝ դիտարկելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը Նախիջևան արտատարածքային միջանցք ձեռք բերելու համատեքստում։ Միևնույն ժամանակ, Երևանը բազմիցս հայտարարել է, որ իր համար անընդունելի է «միջանցքային» տրամաբանությունը։

Բանակցությունները տեղի են ունեցել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Վրաստանը նախկինի պես հրաժարվում է միանալ ֆորմատին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular