ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ»․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չեղարկման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ եւ հասկանալ հետագա անելինքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Բրյուսելում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման չեղարկմանը։

«Նախատեսված է այդպիսի հանդիպում, բայց հիմա հայտարարությունը եւ փաստն այն է, որ հոկտեմբերին չի կայանա, եւ ենթադրում եմ, որ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը այդ հանդիպմանը։ Նաեւ կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրերին ԵՄ գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ եւ հասկանալ հետագա անելիքները, այդ թվում՝ ձեր նշած մի շարք հարցերի, իհարկե որոշ հարցերի որոշ պատասխան նաեւ ունենք, բայց նաեւ չէի ցանկանա շտապել այդ ամենի վերաբերյալ գնահատական հնչեցնել։ ԵՄ խորհրդի նախագահի 2023 թվականի հուլիսի 15-ի հայտարարության մեջ, որը վերաբերում էր եռակողմ հանդիպմանը, որի մասնակցում էր ԵՄ խորհրդի նախագահ, Ադրբեջանի նախագահը եւ ես, դրանում արձանագրված են այն 3 կարեւոր սկզբունքները, որոնց հիման պայմանավորվել ենք, որ պետք է տեղի ունենա խաղաղության գործընթացը եւ կնքվի խաղաղություն, դրանցից առաջինը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը՝ սահմանների դելիմիտացիայի իրականացումն է, երրորդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության իրավազորության հիման վրա՝ փոխադարձության եւ հավասարության սկզբունքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի ճշտող հարցին, թե բանակցությունների ի՞նչ հեռանկար է ինքը տեսնում, Փաշինյանն ասաց․

«Այդ 3 սկզբունքների հիման վրա մենք պետք է առաջ գնանք եւ արդեն տեղայնացնենք այդ 3 սկզբունքները, այսինքն՝ դա տեղայնացնենք գետնի վրա։ Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին եւ գործընթացին։ Հույս ունեմ, որ գործընթացը կշարունակվի եւ կհասնի տրամաբանական ավարտին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպում տեղի չի ունենա: ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել էր ժամանակի սղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular