ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահակաշվիլին ջուր է պղտորում «Զանգեզուրի միջանցքի» հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեփական երկրում կալանավորված և առողջական լուրջ խնդիրներ ունեցող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այժմ էլ իր ուղերձների նոր թիրախ է գտել՝ Հայստանի գործող իշխանություններին։ Օրեր առաջ նա գրառումով դիմել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով նրան հնարավորինս հեռու մնալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Դուք պետք է շտապեք և դեն նետեք ցանկացած տատանում, գնաք վա բանկ, պետք է պահանջեք ռուսական ռազմակայանի անհապաղ դուրս բերում, դուրս գաք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, մաքսային միությունից և հայտ ներկայացնեք Եվրամիություն և ՆԱՏՕ»,- գրել էր Սահակաշվիլին։

Երեկ էլ նա դիմել է Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին՝ այսպես կոչված Զանգեզուրի առավելությունները գերազանցապես ներկայացնելով հօգուտ Հայաստանի։ Նշելով, թե Ռուսաստանը խիստ շահագրգռված է հակամարտությունը սրելու մեջ՝ Սահակաշվիլին նշում է, թե պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկանիշին, այլ կարող է Հայաստանում իշխանափոխության հանգեցնել, սակայն այս հարցի այլընտրանքը լուծումներ կա, որոնք ուժի կիրառում չեն ենթադրում։ «Կցանկանայի Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությանը կոչ անել որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա համաձայնագիրը։ Երկու երկրները պահպանում են դրական բարիդրացիական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները։ Այն սցենարում, երբ Ուկրաինային պահանջվում էր Օդեսա քաղաքից մուտք գործել դեպի Օդեսայի շրջանի հարավային հատված, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնեց վարձակալել Դնեստրով անցնող ճանապարհը: Որպես Օդեսայի նախկին նահանգապետ, ես հաճախ էի օգտվում այդ վարձակալած ճանապարհից` ուկրաինացի սահմանապահների հսկողության ներքո, երբ անհրաժեշտ էր լինում մտնել ուկրաինական Բեսարաբիա: Մոլդովան առևտրային շահեր է ստանում այս համաձայնագրից»,- գրում է Սահակաշվիլին։

Վրաստանի նախագահի այս կոչերը չափազանց վտանգավոր են և վկայում են հատկապես Արևմուտքի պատկերացումները Զանգեզուրի միջանցքի հարցով։ Մինչ գործող իշխանությունների ներկայացուցիչները համոզում են, թե Զանգեզուրի միջանցքով առավելապես շահագրգռված է Ռուսաստանը, Սահակաշվիլին գիտակցաբար բացահայտում է Զանգեզուրի միջանցքի իրական նպատակը և Արևմուտքի տեսլականը, որն ի դեպ որևէ դրական զարգացում չի խոստանում Հայաստանի համար, ընդհակառակը իր մեջ թաքցված սպառնալիքներ է պարունակում, ուստի և հարկավոր է լսել արդեն վաղուց իրեն որպես հակահայ դրսևորած Սահակաշվիլու խորհուրդները և անել հակառակը։ 

Անահիտ Գասպարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular