ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային հանրության «մարդասիրությունը» այդպես էլ չհասավ Արցախ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանզազերծած 44-օրյա պատերազմից հետո, հայկական 2-րդ հանրապետության` Արցախի տարածքների մեծամասնության օկուպացման և արդեն հարաբերական հայ-ադրբեջանական շփման գծի, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով ռուսական խաղաղապահների տեղակայմամբ Արցախի հարցը շարունակեց մնալ բարդ և չլուծված ռեգիոնալ լուրջ հիմնախնդիրներից մեկը, գրում է Ermenihaber-ը:

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե Արցախի հարցը լուծված է, Արցախում կար իշխանություն և կար պետական համակարգ, որը պետականության շրջանակներում կազմակերպում էր այնտեղ բնակվող էթնիկ հայերի՝ արցախցիների կյանքը:

Ռազմական գործողությունների դադարեցման մասին նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարությամբ (ՌԴ, Հայաստան, Ադրբեջան) պայմանավորվածություն էր ձեռք բերվել Արցախից Հայաստանի Հանրապետության զինուժի դուրսբերման շուրջ, ինչը Հայաստանի կողմից պատշաճ կերպով իրականացվեց: Սակայն դա այդպես էլ չգոհացրեց և չբավարարեց Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի՝ Իլհամ Ալիևի քմահաճույքները:

​Ադրբեջանը շարունակեց մեկ այլ հռետորաբանությամբ, ըստ որի՝ Հայաստանն Արցախից դուրս չէր բերել իր զինված ուժերը, ինչպես նաև դրանից զատ պնդեց, որ Լաչինի միջանցքն իբր ՀՀ-ի կողմից  ապօրինաբար օգտագործվում է Արցախում գտնվող զինվորներին զենք-զինամթերք մատակարարելու համար, ինչն էլ չի կանխվում միջանցքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից, ավելին, պնդվում էր, որ դրանք տեղ են հասցվում ռուսների ուղեկցությամբ:

Բացի այդ Ադրբեջանն Արցախում գտնվող կանոնավոր բանակը սկսել էր անվանել «ահաբեկչական և անջատողական ուժեր», նրանց գրեթե ամենօրյա պարբերականությամբ մեղադրել հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև ականների տեղադրման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular