ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիվանագիտական կորպուսում ցնցումներ են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի դիվանագիտական կորպուսում առաջիկայում մի շարք փոփոխություններ են իրականացվելու։ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հեռացնել իրեն ոչ հավատարիմ, ինչպես նաև չաշխատող դեսպաններին։ Երեկ հայտնի դարձավ, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հետ է կանչվել Բալթյան երեք երկրներում Հայաստանի դեսպան նշանակված Հովհաննես Իգիթյանը։

Իգիթյանը «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր էր եղել նախորդ գումարման Ազգային ժողովում, իսկ այս անգամ նրան Ազգային ժողով չէին տարել, այլ նշանակել էին չափազանց ծանր և պատասխանատու պաշտոնի՝ միանգամից երեք երկրներում դեսպան։ Նախկին դեսպանների բավական ակտիվ և արդյունավետ գործունեության պայմաններում Իգիթյանի բացարձակ իներտ վարքը և նույնիսկ սեփական իշխանության օգտին չաշխատելու, փոխարենը տարատեսակ ֆուրշեթներին ինքնամոռաց մասնակցելու հանգամանքը, զայրացրել էր անգամ նրա մտերիմներին, որոնք Փաշինյանին զգուշացնում էին, որ Բալթյան երկրներում Ադրբեջանն, օրինակ, բավականին լուրջ աշխատանքներ էր կարողանում անել, իսկ Հայաստանի դեսպանը նույնիսկ տարրական պարտականությունները չի կատարում։

Ի վերջո, որոշում է կայացվել հետ կանչել Իգիթյանին, իսկ Լիտվայում դեսպան է նշանակվել ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արամ Մարգարյանը։ Առաջիկայում նրան կնշանակեն նաև դեսպան Էստոնիայում և Լատվիայում, քանի որ այդ երեք երկրներում դեսպանի պարտականությունները սովորաբար կատարում է միևնույն անձը։ Փաշինյանը նաև որոշում է կայացրել հետ կանչել իր իսկ նշանակած դեսպանին՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին Ռուսաստանից։

Միևնույն ժամանակ գործող իշխանությունները չեն կարողանում համապատասխան ագրեման ստանալ իրենց որևէ կողմնակցի համար։ Գուրգեն Արսենյանի ագրեմանը Մոսկվան մերժել է, իսկ այլ ՔՊ-ականի Կրեմլում չեն էլ ցանկանում տեսնել։ Այդուհանդերձ Փաշինյանն այժմ շարունակում է աշխատանքը՝ փորձելով որևէ հարմար մեկին գտնել և նրա համար ագրեման ստանալ։ Մի շարք դեսպանների ևս առաջիկայում հետ են կանչելու, իսկ նրանց փոխարեն ԱԳՆ կադրային դիվանագետներ կամ Փաշինյանի որոշ կողմնակիցների կնշանակեն։ ՔՊ-ում մի քանիսը լուրջ ախորժակ ունեն հարմար երկրներում դեսպան նշանակվելու և Հայաստանից շուտ ճողոպրելու վերաբերյալ։ 

Աննա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular