ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանի լպիրշությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հերքում է, թե իր մերձավորներն են մասնակցել հոկտեմբերի 20-ին Երևանում Արցախի ներկայացուցչության վրա կատարված հարձակմանը։ Բաբայանը, երեկ չափազանց լպիրշ տոնով պատասխանելով լրագրողի հարցին, ակնարկել է, թե այլ գործողության մեջ մասնակից են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորները։

Հարությունյանը, նշենք, գտնվում է Բաքվի բանտում և պրակտիկորեն չի կարող արձագանքել Սամվել Բաբայանի այս հայտարարությանը։ Միևնույն ժամանակ Բաբայանը նաև իրեն չափազանց լպիրշ է պահել լրագրողի հետ զրույցում, ձեռքով հարվածել նրա բարձրախոսին, ինչը վկայում է, որ ինքն էլ բավականին լուրջ նյարդայնացած է ստեղծված իրավիճակից, գիտակցում է, որ հեշտ չի լինելու մարսել Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպը։

Նշենք, որ այդ դեպքով ձերբակալվել է մեկ տասնյակ անձ, որոնցից երկուսին արդեն իսկ կալանավորել են։ Թե՛ արցախցիների շրջանում և թե՛ հայաստանյան քաղաքական շրջանակներում հստակ գիտակցում կա, որ հենց Բաբայանն է կազմակերպել և իրականացրել Սամվել Շահրամանյանի և մյուսների վրա հարձակումը։

Հիշեցնենք, որ դեպքից մեկ օր առաջ Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, որը Բաբայանի կուսակիցն է, Սամվել Շահրամանյանին և Արցախի այլ պաշտոնյաների հրավիրել էր ներկայացուցչություն՝ հանդիպելու սոցիալական խնդիրներ ունեցող արցախցիներին, իսկ արդյունքում մի քանի քաշքշոց եղավ և տասնյակ անձինք էլ հարձակվեցին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա, հարվածներ հասցրեցին նրան, ինչպես նաև վնասել են մեքենան։

Առաջիկայում Փաշինյանը մտադիր է նոր սադրանքներ հրահրել Արցախի նախկին իշխանությունների դեմ, և վերջիններս որքան փորձեն լռել և չպատասխանեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին, այնքան իրավիճակն ավելի թեժանալու է։

Նաիրա Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular