ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որոնք են փորկապության առաջացման պատճառները և ինչպես ազատվել դրանից. 7 քայլ դեպի լավ մարսողություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
Փորկապությամբ տառապող մարդկանց համար շատ դժվար է կարգավորել մարսողությունը: Սակայն եթե այդ հարցին մոտենալ լրջորեն, ապա հանարավոր է դրական արդյունքների հասնել:

Փորկապությունը այնպիսի խնդիր է, որ առկա է  և նորածինների և  միջին տարիքի  մարդկան և տարեցների մոտ: Պատճառները կարող են շատ լինել: Երբեմն այս խանգարումը  կարող է կապված լինել   շատ լուրջ հիվանդության հետ:  Դա վտանգավոր է, եթե փորկապությունը հայտնվում է հանկարծակի ու ուղեկցվում է ցավերով, ինչպես նաև, եթե փորկապությանը հաջորդում է լուծը և կղանքի մեջ առկա են արյան հետքեր ու լորձ: Այս դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

Սակայն փորկապությունը կարող է նաև ֆունկցոնալ լինել, որից արդեն մեզանից յուրաքանչյուրը կարող է հանգիստ ազատվել:Սակայն ամեն դեպքում ցանկալի է դա կատարել գաստրոէնտերոլոգի հետ խորհրդակցելով:

Առավել հաճախ փորկապությունն առաջանում է սխալ սնման արդյունքում. ալյուրային մթերքների, յուղոտ ուտեստների  չարաշահումը,  ջրի և բջջանյութի դեֆիցիտը(մրգեր ու բանջարեղեններ), ինչպես նաև նստած կենսակերպի  ու երկարատև սթրեսի հետևանքով:

Ռիսկի գործոնների հայտնաբերումից հետո հարկավոր է սկսել նրանց հետ աշխատել: Խնդիրը կայանում է նրանում, որ հարկավոր է այնպես անել, որ աղիների դատարկումը լինի ոչ միայն ամեն օր, այլ ամեն օր առավոտյան ՝ նույն ժամին:

Փորկապությունից ազատվելու  համար  օգտագործում են թուլացնող միջոցներ, սակայն խորհուրդ չի տրվում չարաշահել  թուլացնող դեղամիջոցների օգտագործումը, և առավել ևս մտածել,   որ  եթե դրանք դրանք բուսական ծագման են, ապա անվնաս են( հատկապես  բիսակոդիլի և աճալի(сенна) հիմքով): Նման դեղամիջոցների մեծ մասի  երկարատև և անկանոն ընդունումը  վտանգավոր է, քանի որ դա կարող է հանգեցնել արագ ընտելացման: Արդյունքում կարող է զարգանալ հաստ աղիքի գրգռման համախտանիշ, իսկ երբեմն էլ էլեկտրոլիտային դիսբալանս: Օրինակ աճալի(сенна)  երկարատև ընդունումը կարող է հանգեցնել հաստաղիքի մելանոզի զարգացման:

Այդ պատճառով հաճախակի փորկապությունները ցանկալի է բուժել  փափուկ թուլացնող միջոցներով, որոնք կարելի է ընդունել երկարատև` առանց ընտելացման  ու արդյունավետության կորստի վտանգի: Նման միջոցների շարքին են դասվում, օրինակ, լակտուլոզայի հիմքով դեղամիջոցները:

Մի կուտակեք

Փորկապության պատճառները կարող են լինել նաև հոգեսոմատիկ: Նկատվել է, որ նման խնդրներ առկա են  միևնույն խառնվածքով մարդկանց մոտ, օրինակ, անվճռական, անցյալի խնդիրնրի, վիրավորանքների ու հիասթափությունների վրա կենտրոնացած  մարդկանց մոտ:

Փորկապությունը բնորոշ է նաև այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում ազատվել  անցյալից ու  տագնապով ու թերահավատորեն են նայում ապագային, ինչպես նաև նրանք, ովքեր ժլատ են ու կենտրոնացած են իրենց վրա և չեն կարողանում ուրիշների հետ կիսել ոչ ուրախությունը և ոչ էլ դրամական միջոցները:

7 քայլ դեպի լավ մարսողություն

1. Հարկավոր է հետևել դիետայի ու ցուցաբերել ֆիզիկական ակտիվություն: Առավոտը ցանկալի է սկսել մարմնամարզությամբ: Կարող եք կիրառել ամենապարզ վարժությունները՝ իրանի պտույտներ՝ աջ և ձախ, առաջ և հետ, ինչպես նաև ծնկածալում և «հեծանիվ» վարժությունը:

2.  Սննդակարգի մեջ ավելացրեք բուսական մանրաթելերի քանակությունը(մրգեր, բանջարեղեններ, վարսակ, չորամրգեր ու ձավարեղեն) օրական մինչև 1.5 կգ: Օրինակ սալորաչիրը, ծիրանաչիրը, թուզը, տանձը պարունակում են բջջանյութ ու սորբիտոլ, որոնք շատ կարևոր են փորկապության ինչպես բուժման, այնպես էլ պրոֆիլակտիկայի համար:

3. Քնելուց առաջ օգտագործեք կաթնաթթվային մթերքներ:

4. Ավելացրեք աղիների պարունակության ծավալը: Իսկ նրանց տեղաշարժի արագությանը կարող են  նպաստել վարսակը, ջրիմուռը, կտավատի հատիկները:

5. Սահմանափակեք հետևյալ մթերքների օգտագործումը. բրինձ, սպիտակ հաց, թունդ թեյ, սուրճ, կարտոֆիլ, կաթ:

6. Սնվեք  քիչ չափաբաժնով՝ օրական 5-ից 6 անգամ` միևնույն ժամին:

7. Ավելացրեք հեղուկի ընդունման քանակությունը(օրական 2 լիտրից ոչ պակաս), բացառելով սուրճը, թունդ թեյն ու ալկոհոլը, որոնք նպաստում են ջրազրկմանը:

Մարմնամարզություն որովայնի համար

Առավոտյան, մինչ նախաճաշը, խմեք 1 բաժակ սառը ջուր: Կես ժամ հետո զուգարանում կատարեք պերիստալտիկան խթանող հատուկ վարժություն` խորը շունչ քաշեք՝ ուռացրեք փորը, 5 վարկյան դադար տվեք, որից հետո կատարեք արտաշնչում և ձգեք փորը և ևս 5 վարկյան  դադար տվեք: Կրկնեք 3 անգամ, որից հետո ուժեղ ճիգ գործադրեք: Եթե աղիները չեն գործում, շունչ քաշեք ու մի քանի անգամ կրկնեք այդ վարժությունը:

Օգնում է նաև ձեռքի ափով փորը շրջանաձև մերսելը՝ ժամացույցի սլաքի ուղղությամբ: Աղիների ատոնիայի դեպքում այն պետք է ավելի ինտենսիվ լինի, իսկ աղիների սպազմի դեպքում՝ շատ թեթև ու հանգստացնող:

Աղբյուրը՝ aif.ru

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular