ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում Բայդենին մեղադրել են երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրահրում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ Իսրայելին եւ Պաղեստինին բանակցությունների կոչելու փոխարեն։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴԿԿ նախագահ Գենադի Զյուգանովը կուսակցության յոթերորդ հոկտեմբերյան պլենումի ընթացքում, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն։

Զյուգանովը անդրադարձել է «զառամյալ Բայդենի» վերջերս Իսրայել կատարած այցին։ Քաղաքական գործիչը նշել է, որ մերձավորարեւելյան հակամարտության կողմերին բանակցությունների կոչելու եւ ամեն բան դիվանագիտության ճանապարհով լուծելու փոխարեն Սպիտակ տան ղեկավարը «կրակին յուղ է լցնում»։

«Ես նայեցի նրա ուղերձը Ամերիկայի քաղաքացիներին, որում նա, ըստ էության, երրորդ համաշխարհայւին պատերազմի հրդեհ է հրահրում»,- ասել է ՌԴԿԿ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular