Ռուսաստանում Բայդենին մեղադրել են երրորդ համաշխարհային պատերազմ հրահրելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հրահրում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ Իսրայելին եւ Պաղեստինին բանակցությունների կոչելու փոխարեն։ Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴԿԿ նախագահ Գենադի Զյուգանովը կուսակցության յոթերորդ հոկտեմբերյան պլենումի ընթացքում, տեղեկացրել է «Комсомольская правда»-ն։
Զյուգանովը անդրադարձել է «զառամյալ Բայդենի» վերջերս Իսրայել կատարած այցին։ Քաղաքական գործիչը նշել է, որ մերձավորարեւելյան հակամարտության կողմերին բանակցությունների կոչելու եւ ամեն բան դիվանագիտության ճանապարհով լուծելու փոխարեն Սպիտակ տան ղեկավարը «կրակին յուղ է լցնում»։
«Ես նայեցի նրա ուղերձը Ամերիկայի քաղաքացիներին, որում նա, ըստ էության, երրորդ համաշխարհայւին պատերազմի հրդեհ է հրահրում»,- ասել է ՌԴԿԿ նախագահը։