ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զուրաբյան․ Համոզված եմ՝ Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցը կազմակերպել են ՀՀ իշխանությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համոզված եմ, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ցույցը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա ակնհայտ է համարել, որ Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը ռեսուրս չունի քաղաքացիների բարձրացրած խնդիրները լուծելու համար։

Խնդրի հասցեատերը Հայաստանի կառավարությունն է, հավելել է նա։

 

«Փաշինյանն այսօր զբաղված է Արցախից հայերի վտարման պատասխանատվությունից հրաժարվելով։

Նա զբաղված է այնպիսի գործընթացների ձևավորմամբ, որոնք կշեղեն հասարակության ուշադրությունը Արցախի հայաթափման գլխավոր մեղավորից և պատասխանատուից»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։

Առավոտյան Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։ Շահրամանյանը դուրս է եկել ցուցարարների մոտ և պատասխանել հավաքվածների հարցերին։ Նա նշել է, որ շատ հարցերի չի կարող պատասխանել, քանի որ դրանով կվտանգի Հայաստանի և Արցախի շահերը։ Ըստ նրա, ոչ ոք չի կարող վերացնել Արցախի Հանրապետությունը. Քանի որ ներկաներն ընդհատում էին Շահրամանյանին, վերջինս առաջարկել է շենքի ներսում հանդիպել արցախցիների հետ։

Սրանից հետո Շահրամանյանը փակ դռների հետևում հանդիպում է անցկացրել մի քանի տասնյակ արցախցիների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular