ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլականները վաղուց հատել են չտեսության բոլոր սահմանները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ հանրությունը երեկվանից «ցնցված է», պարզել են, որ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր էմմա Պալյանն իր եղբորն ու ամուսնուն աշխատանքի է տեղավորել խորհրդարանում։ Պատգամավորը հայտարարել է, թե եղբորն աշխատանքի տեղավորելու հետ կապված որևէ մասնակցություն չի ունեցել, նա էլ իր պես ակտիվ ՔՊ-ական է, իսկ ամուսինն ընդամենը հասարակական հիմունքներով օգնական է աշխատում և ոչ մի դրամ չի վարձատրվում։ «Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային Ժողով, որպեսզի շենքի դրսում չսպասի, դա իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել մինչև ես աշխատանքս ավարտեմ և միասին վերադառնանք մարզ կամ, այլ գործի, դա էլ ոչ շատ հաճախ է լինում»,- հպարտ հայտարարել է Պալյանը՝ չհասկանալով, որ այդ կերպ հերթական հարվածն է հասցնում սեփական կուսակցության առանց այն էլ չեղած հեղինակությանը։

Թեպետ հարկ է նշել, որ ընտանիքի անդամներին տարբեր պաշտոնների նշանակելու առումով, ԽԾԲ-ն չարաշահելու գծով «Քաղաքացիական պայմանագիրը» վաղուց գերազանցել է հնարավոր բոլոր նախորդներին։ Ժամանակին նույն այդ «սկզբունքի» դեմ պայքարող Փաշինյանը թույլ է տվել իր կուսակիցներին՝ յուրաքանչյուրն իր աշխատանքից ոչինչ չհասկացող որևէ որակավորում չունեցող բարեկամին տարբեր պաշտոնների տեղավորի, ինքը՝ Փաշինյանն էլ զերծ չի մնացել այդ գայթակղությունից, սեփական աներձագին պատգամավոր է դարձրել, Աննա Հակոբյանի տարատեսակ բարեկամներն էլ պատգամավոր, փոխքաղաքապետ, կամ այլ պաշտոնների են նշանակվել։

Ի դեպ Պալյանը հպարտանում է, թե ամուսինը որևէ գումար չի վաստակում Ազգային ժողովից, մինչդեռ փաստն այն է, որ նա սեփական ամուսնուն նաև տեղավորել է անտառտնտեսությունում աշխատանքի։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյումրիի անտառ-տնտեսության մասնաճյուղում անտառապետ է գրանցվել և աշխատավարձ է ստանում։ Թե ինչպես է անտառապետը հասցնում իր պատգամավոր կնոջը մի հատ էլ Երևան տեղափոխել, իհարկե որևէ պարզաբանում այս կապակցությամբ չկա։

Եվս մեկ այլ չտեսության դրսևորում, ամուսնու հետ մեքենայով Գյումրի և Շիրակ գնացող պատգամավորը նաև Ազգային ժողովից ստանում է մարզային պատգամավորներին հասանալիք ամսական 100 հազար դրամը, որը նախատեսված է Երևանում բնակարանի վարձակալության համար։ Ինչպես տեսնում եք «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները վաղուց հատել են չտեսության բոլոր գծերը և նոր հատակներ են ծակում։

Անիտա Սողոմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular