ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից տարհանված կալանավորներն ազատության մեջ են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախցիների տեղահանման վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ազատ են արձակել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 10 կալանավորներ և մեկ դատապարտյալ։ Հայաստանի իրավապահ մարմինները մինչ օրս տեղյակ չեն, թե որտեղ են այժմ գտնվում նրանք։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Շուշին հայտնվեց Ադրբեջանցիների ձեռքում, դատապարտյալներին և կալանավորներին տեղափոխել էին Ստեփանակերտ, որտեղ նրանց համար առանձին տեղ էին առանձնացրել, իսկ այս տարվա սեպտեմբերի ադրբեջանական հարձակումից և Արցախի Հանրապետության լուծարումից, արցախցիների միահամուռ տեղահանումից հետո դատապարտյալներին չէին կարող թողնել Ստեփանակերտում, նրանց դուրս բերելու համար որևէ մեքենա չի առանձնացվել, ընդամենը դատարանի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը և թույլ են տվել տեղափոխվել Հայաստան։

Հայաստանի իրավապաներն էլ ոչնչից տեղյակ չեն և տարօրինակն այն է, որ այդ կալանավորներից առնվազն 6-ը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։ Նույնիսկ հայտնի չէ արդյոք նրանք գտնվում են Հայաստանում, թե հասցրել են հեռանալ արտերկիր։

Այս ամենը հերթական անգամ վկայում է Հայաստանի ձախողված պետություն լինելու հանգամանքը, որ իրավապահ կառույցները փոխանակ պայքարելու դավաճանությունների, լրտեսությունների և այլ հանցագործությունների դեմ, ընդամենը դարձել են փաշինյանական վարչախմբի մահակը՝ ընդդիմախոսների դեմ պայքարում և թքած ունեն ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների վրա։ Թեպետ դա էլ օրինաչափ է։ Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգը հենց փաշինյանական իշխանությունն է։

Արմինե Ղազարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular