ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր արտոնություններ՝ պաշտոնաթող վարչապետերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց, այն է՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ կատարելը։ 

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ներկայացրեց նախագիծը.

«Նախորդ քննարկման ընթացքում ներկայացրել ենք առաջարկը, այն վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը օդանավակայաններում կարգավորելուն։ Պետք է մշակվեր համապատասխան ցանկ, և այս առաջարկը լրացնում էր այս բացը։ Նախորդ անգամ մենք ստացանք նաև մի շարք առաջարկներ, որոնց մեծամասնությունը ներառել ենք այս նախագծում»,- ասաց նա։

Նախագծով սահմանվում է, որ պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու իրավունք ունեն սահմանափակ թվով պաշտոնատար անձինք, որոնց ցանկը սահմանվում է վարչապետի որոշմամբ: Տարընկալումից խուսափելու և հստակեցնելու նպատակով առաջարկվում է օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող գործող օրենքի 7.9-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասում հստակ սահմանել, թե ովքեր իրավունք ունեն օգտվելու Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից:

Հաշվի առնելով վերոգրյալը, 1-ին հոդվածի 5-րդ մասը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից կարող են օգտվել նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները»: Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը»:

Նշենք, որ ըստ նախագծի՝ 2018 թվականից հետո պաշտոնաթող վարչապետերը և նրանց ընտանիքի անդամները ևս ներառվում են այս ցանկում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular