ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ելույթը և Սահակաշվիլիի խորհուրդները. Նոր աղետի սպասումով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ կես ժամից ավել ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի նիստում և վիճահարույց մի ամբողջ շարք հայտարարություններ արել, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար։

Փաշինյանը մեղադրանքների տարափ է տեղացել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հասցեին, հայտարարել, թե դաշնակիցներն ամենևին չօգնեցին Հայաստանին, ավելին մեկ այլ դրվագում էլ նա, առանց անուններ նշելու Ռուսաստանին ընդհուպ մեղադրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը սրելու, իշխանափոխություն ծրագրելու և դրածո կառավարություն նշանակելու ձեռնարկելու մեջ։

Այն, որ Փաշինյանը Եվրախորհրդարանի ամբիոնն օգտագործել էր Ռուսաստանի դեմ հարձակումներ իրականացնելու համար, երկրորդ կարծիք լինել չի կարող և գործող վարչախմբի սպասարկուների ուրախությունը ելույթից հետո հնչող ծափերի վերաբերյալ լիովին անտեղի է, Փաշինյանին ընդամենը ծափահարել են հակառուսական հերթական արկածախնդրության համար, պատգամավորներին բնավ չի հետաքրքրում, թե ինչ հետևանքներ կունենա Փաշինյանի չմտածված քայլերը, նրանց համար առաջնային է հակառուսական հայտարարությունները։

Ի դեպ Փաշինյանի երեկվա հայտարարությունից հետո Վրաստանի նախկին նախագահ, ներկայումս կալանքի տակ գտնվող Միխայիլ Սահակաշվիլին ուղերձով դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից բխող սպառնալիքների մասին։ Նշելով, որ Փաշինյանն իշխանության է եկել ժողովրդավարական ընդվզումների Պուտինի տերմինաբանությամբ գունավոր հեղափոխության արդյունքում, Սահակաշվիլին վստահեցրել է, թե Պուտինը երբեք չի ների ու չի ներելու Փաշինյանին, ավելին, հատկապես Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո նա Փաշինյանի թշնամին է արյամբ և ջանալու է տապալել իր ունեցած բոլոր հնարավորություններով, ներքին անկարգություններով, ռազմական գործողությունների խրախուսմամբ։ Սահակաշվիլին նաև հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության ձախողել է բոլոր բարեփոխումները, սակայն դեռևս շանս ունի։ Այն, որ Արևմուտքի աջակցությունը վայելող Սահակաշվիլին փորձելու է ոչ միայն Վրաստանը ապակայունացնել, այլ նաև Հայաստանը, թերևս հասկանալի է յուրաքանչյուրին, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր հակառուսական հայտարարություններով նոր վտանգներ բերել Հայաստանի համար։

Սիրան Նասիբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular