ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ «դեսպոտիկի» ստրասբուրգյան զեղումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամեն օր հայաստանյան իրականությունն ապրում է հերթական սթրեսը, որի ապահովման համար իր ուրույն ու կայուն դերն ունի Նիկոլ Փաշինյանը․ նա ուղղակի անմասն չի այն հանրային ատելության գեներացման գործընթացին, որին ականտես ենք դառնում։ Այսօրվա հարթակը մաքուր եվրոպական էր։ Եվ այնտեղից մենք լսեցինք ստի, ցինիզմի անբարոյականության հերթական բացահայտումը։ 

Ժամեր առաջ Փաշինյանը ելույթ ունեցավ Ստրասբուրգում․ Եվրոպական խորհրդարանում նրա ելույթը ոչնչով չէր տարբերվում իր հայաստանյան ելույթներից՝ մի փոքր «ժողովրդավարության» չափաբաժինն էր ավելացրել իր խոսքում՝ փորձելով իր սիրելի եվրոպացիներին համոզել իր սուպերժողովրդավար լինելու փաստի մասին։

Ելույթի հենց սկզբից ակնհայտ դարձավ, որ Նիկոլն այն կառուցել է բացահայտ հակառուսական թեզերի վրա հիմնվելով, քանի որ խոսույթի հիմնական առանցքը հենց ՌԴ-ին և Պուտինին ուղղված ակնհայտ հակակրանք էր ու ուղղակի մեղադրանքներ․ առանձին անդրադարձ կատարեց «ՀԱՊԿ անգործության մասով», «շեշտեց խաղաղապահների ոչ ադեկվատ պահվածքը», այլ կերպ ասած՝ հակառուսական հնարավոր ինչ տարբերակ ուներ ասաց։ Դե, եվրոպառլամենտականներին էլ ինչ էր մնում՝ իհարկե ինքնամոռաց ծափահարել ու ժպտալ «փոքրիկ դեսպոտիկին»։

Հա, մոռացա ասեմ՝ Փաշինյանի խոսքում թևածում էր «ժողովրդավարությունը», խոսքում մոտ 8-10 անգամ կրկնեց՝ փորձելով  ներկաներին համոզել (մնաց ասի՝ հորս արև), որ ինքը բարի է, խաղաղասեր, ներող, զիջող ու կամեցող և շատ պուպուշ ձևով է կառավարում երկիրը։ Բնականաբար, երբ Նիկոլը խոսում էր Հայաստանում «թևածող» ժողովրդավարության մասին, միանգամից ադեկվատ հայության աչքի առաջ վերհառնեցին Արմեն Աշոտյանի, Մամիկոն Ասլանյանի, Լևոն Քոչարյանի, Գրիգոր Խաչատուրովի, Միքայել Արզումանյանի և մնացյալ քաղբանտարկյալների կերպարները։ Հայության զգալի մասը հավանաբար հիշեցին, թե ինչպես էին ընդամենը 15-20 օր առաջ Երևանի փողոցներում կրակում խաղաղ ցուցարաների վրա, կանաց ոտնակոխ տալիս և անչափահասներին խեղդելով՝ պառկեցնում ասֆալտին։

Նիկոլական ստերը եվրոպանների քիմքին հաճելի էր, նրանք ցանկանում էին լսել, թե ինչպես է նա բարբաջում խաղաղության օրակարգի մասին, ինչպես է սեփական երկրի շահերը ոտնակոխ տալիս, արհամարհում բոլոր արժեքները՝ հանուն շինծում դեմոկրատիայի, այն դեմոկրատիայի, որն այսօրվա կյանքը վերածել է մարազմատիկ քաոսի։

Հպարտանում էր Նիկոլը, գլուխը ոգևորությամբ աջուձախ պտտում, փորձում հավատացողների հայացքները որսալ, որպեսզի ստի պորցիան ավելացնի, ճոռոմաբանությունն էլ ավելի գեղեցկացնի խուճուճ դարձվածքներով։ Էլ տնտեսական «աննախադեպ» աճեր, էլ թափանցիկ ընտրություններով հպարտանալու մաստեր-կլասներ, ճանապարհների ապաշրջափակում, սիրելի հարևաններ, միջազգային խաչմերուկներ և վերջում ևս մեկ անգամ՝ կեցցե ժողովրդավարությունը։

Իսկ ելույթի վերջնամասը վառ երևակայություն ունեցող ունկընդրին, թերևս, հիշեցրեց բուլգակովյան հայտնի դրվագը, երբ դահլիճը հոտընկայս ծափահարում էր ընկեր Շարիկովին, իսկ նա մոլորված հայացքով նայում էր շրջապատին։

Հ․գ․ Կարող եք ծխել, պարոնա՛յք․․․

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular