ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի 1016 քաղաքացի այդ պահին համարվում է անհետ կորած․ Փաշինյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես տեսնում եք, ՀՀ-ին տարածաշրջանի տրանսպորային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որևէ հիմք չկա։ Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար․ նման բան թույլ տալ չի կարելի։

Այս մասին այսօր Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝  բոլոր պայմանավորվածությունները Հայաստանը պատրաստ է կյանքի կոչել, պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցման, բացի այս, Հայաստանը պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով փոխադարձության։ 

«Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ՝ Ադրբեջանի։ Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև, այսպես կոչված, անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ սույն թվականի հոկտեմբերի 10-ին։ Եվ վերջապես, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը։ 

«Եթե պաշտոնապես վերահաստատվեն մեր նշած սկզբունքները, մինչև տարեվերջ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական։ Մենք պատրաստ ենք նաև բոլոր գերիների, կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաև համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։  Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած, պատրաստ ենք  համագործակցել նաև ականազերծման հարցում։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը ԼՂ-ից ստացել է և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները։ Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular