ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը հիմա էլ նոր ձևաչափ է մտածում պայքարի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմադիր շարժում ձախողած խորհրդարանական ընդդիմադիրները և նրանց ստեղծած «Ազգային կոմիտեն» որոշել են վերափոխվել, վերակազմակերպվել և ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ սահմանել։ Օրեր առաջ Ազգային կոմիտեի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությանը թեմայով քննարկում, որին մասնակցել են գործող ընդդիմադիր քաղաքական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։

Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ելույթով, քննարկել արտաքին և ներքին միջավայրից բխող անվտանգության սպառնալիքները, ՀՀ ապագա իշխանությունների հրատապ առաջնահերթությունները, ընդդիմադիր շարժումների գնահատականը և հանրային պահանջներ ընդդիմությունից, ինչպես նաև՝ ընդդիմադիր նոր շարժման կողմից հանրային հաղորդակցության թեզերը, սկզբունքները և եղանակները։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունը բազմաթիվ առիթներ է ունեցել Նիկոլ Փաշինյանին տապալելու, սակայն բոլոր դեպքերում «բարեհաջող» կերպով ձախողվել է այդ առաքելությունը, ինչից հետո ընդդիմության ընտրազանգվածը և նրանց հավատացող ու արմատական տրամադրված մարդիկ լրջորեն հիասթափվել են, սոցիալական ցանցերում ընդդիմության հասցեին մեծամասամբ քննադատական խոսքեր են, գրեթե ավելի շատ, քան անգամ Փաշինյանի հասցեին։

Ի վերջո 2021 թվականին խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին քվե տված մարդիկ բնավ էլ չէին ցանկանում, որպեսզի երեք տասնյակից ավելի պատգամավորներ նստեն Ազգային ժողովում և վարչապետի պաշտոնը զբաղեցնեղ անձին դիմեն «պարոն վարչապետ» դիմելաձևով, ուստի և ընդդիմության նոր վերակազմակերպման ու նոր ձևաչափի սահմանման խիստ անհրաժեշտություն կա, բայց այս առումով էլ մեկ շատ էական հանգամանք՝ հարկավոր են չվարկաբեկված և կամային գործիչներ, ոչ այն անձինք, որոնք արդեն մեկ կամ մի քանի անգամ ձախողել են ընդդիմության պայքարը։

 Թերեզա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular