ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞վ է հաշտեցնելու Բաքվին ու Երևանին. ավելի ու ավելի են շատանում միջնորդները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ իր երկիրը գործնականում միակ պետությունն է, որին լիովին վստահում են Հայաստանն ու Ադրբեջանը։ Այդ առումով, հենվելով Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա, Երևանն ու Բաքուն կկարողանան լուծել իրենց միջև հակամարտությունը և ձևավորել «ընդհանուր տարածաշրջանային վստահություն», կարծիք է հայտնել քաղաքական գործիչը։ Միաժամանակ Պապուաշվիլին հիշեցրել է, որ 2021 թվականի հունիսին Վրաստանի միջնորդությամբ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել 15 հայ գերիների, իսկ Հայաստանը ականապատ դաշտերի քարտեզներ է հանձնել ադրբեջանական կողմին։

ՄԳԻՄՕ-ի Հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի կովկասի բաժնի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը ng.ru-ի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան կարող էր խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, սակայն ԵՄ-ն ու նրա աջակիցները Հայաստանում դա թույլ չեն տվել։ «Թբիլիսիի դեպքում հիմնական հարցն այն է, թե ո՞վ է լինելու ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավորը»,- պարզաբանել է Կռիլովը։ Իսկ Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Նովիկովն էլ կարծում է, որ Վրաստանն առաջին հերթին փորձում է Եվրամիությանը ցույց տալ իր կարևորությունը։ «Թբիլիսին իրեն դիրքավորում է որպես անկախ տարածաշրջանային խաղացող, որը կարող է լուծել հակամարտությունները հարևանների միջև,- կարծում է Նովիկովը, - այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրները չեն վերացել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհետացումից հետո։ Կա մտավախություն, որ Զանգեզուրի միջանցքում պատերազմ կարող է բռնկվել, և մեծ հարց է այն, թե ինչպե՞ս է Վրաստանը գլուխ հանելու դրանից»։

Հայ քաղաքագետ Ջոնի Մելիքյանը ng.ru-ին ասել է, որ Երևանը միշտ հարգանքով է վերաբերվել Թբիլիսիին, սակայն այս փուլում վրացական հարթակը դժվար թե ավելի արդյունավետ լինի, քան եվրոպականը կամ ռուսականը։ «Հետկոնֆլիկտային շրջանում այնտեղ կարող են քննարկվել համատեղ զարգացման հետ կապված որոշ գործնական հարցեր, սակայն այժմ մենք գտնվում ենք հետպատերազմական կամ նույնիսկ միջպատերազմական շրջանում»,- պարզաբանել է փորձագետը։ Միաժամանակ նա չի բացառել, որ մինչև 2023 թվականի վերջը Մոսկվան կամ Բրյուսելը կարող են օգնել Երևանին և Բաքվին առաջընթաց գրանցել հարաբերությունների բարելավման գործում։

Նրա հետ համամիտ է ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Իլգար Վելիզադեն։ «Վրացական միջնորդությունը էապես տարբեր է ռուսականից և եվրոպականից։ Ավելի շուտ մենք կստանանք եռակողմ երկխոսություն Հարավային Կովկասի զարգացման շուրջ։ Շատ հարցեր կան կապված տնտեսական համագործակցության, տրանսպորտային հաղորդակցության և այլնի հետ։ Նման մի բան կա Կենտրոնական Ասիայում, որտեղ նույնպես ոչ բոլորն ունեն հիանալի հարաբերություններ։ Սակայն մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրեն»,- ասել է Վելիզադեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular