ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը զգուշացնում է, բայց չի աջակցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Արևմուտքն այլևս անթաքույց Փաշինյանին զգուշացնում է, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստանի տարածք, իսկ իրենք առանձնապես ջանքեր չեն գործադրելու այդ ներխուժումը դադարեցնելու ուղղությամբ՝ բացառապես մեկ-երկու հայտարարությունից կամ բանաձևից բացի։ Առաջատար «Պոլիտիկո» պարբերականը տեղեկություն է տարածել, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բրիֆինգ է ունեցել մի շարք ազդեցիկ կոնգրեսականների հետ և նախազգուշացրել, որ առաջիկա շաբաթներին Ադրբեջանը կարող է ներխուժել արդեն Հայաստանի տարածք, ընդ որում այդ խոսակցություններին մասնակից երկու կոնգրեսականներ անանունության սկզբունքով «Պոլիտիկո»-ին տեղեկացրել են, թե Բլինքենը որևէ հստակ բան չի ասել Հայաստանին աջակցելու մասով, ընդհակառակը Բլինքենը միայն նշել է, թե իրենք երկարաձգելու են ազատության ակտի 907-րդ ուղղման սահմանափակումները, որով Ադրբեջանը զրկվում է ռազմական չնչին օգնությունից, որը Միացյալ Նահանգները տրամադրում է Բաքվին։ Բլինքենն ընդամենը հույս է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակելու վերաբերյալ։

Ոչ միայն «Պոլիտիկոն», այլ նաև այլ պարբերականներ չափազանց հավանական են համարում Ադրբեջանի ներխուժումը։

Washington Post-ը նշել է, թե Ադրբեջանը ճնշում է գործադրում Երևանի վրա՝ պահանջելով Զանգեզուրի միջանցքի անխոչընդոտ հասանելիություն։ Ալիևը հասկացրել է, որ Բաքուն ուժ կկիրառի, որպեսզի զավթի միջանցքը, եթե 2020թ. համաձայնագիրը չկատարվի։ Միջազգային հարաբերությունների գերմանական խորհրդի Հարավային Կովկասի գծով փորձագետ Շթեֆան Մեյսթերը սրման սպառնալիքը միանգամայն հավանական է համարում։

Իսկ ամերիկյան Թայմ ամսագիրն անխուսափելի է համարում Լեռնային Ղարաբաղում մշակութային ցեղասպանությունը՝ հաշվի առնելով, թե ինչ ճակատագրի է արժանացել հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում Ադրբեջանի տիրապետության տակ։ Հեղինակը հիշեցրել է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցու հողին հավասարեցումը, Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանոցի ոչնչացումը, ինչպես նաև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գնդակոծումը և վանդալիզմի ենթարկումը։

Նինա Խանումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular