ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբն իրեն երջանիկ զգալու նոր առիթ է ստացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական վարչախումբն իրեն երջանիկ զգալու նոր առիթ է ստացել։ Համաձայն «World population review» 2023 թվականի վարկանիշի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում, ընդ որում նախկին Խորհրդային հանրապետություններից հանցավորության ամենացածր մակարդակն ունի Հայաստանը։ 10 –րդ տեղում Վրաստանն է, 33-րդ տեղում՝ Ադրբեջանը։ Թուրքիան 48–րդ տեղում է, իսկ Ռուսաստանը՝ 50-րդը, հարևան Իրանը զբաղեցրել է վարկանիշի 87-րդ հորիզոնականը։

Աշխարհում հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը համարվում է Քաթարը, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելան։ Քրեագետների կարծիքով այս վարկանիշն ամենևին էլ չի արտացոլում իրականությունը և ավելի շուտ քաղաքական գնահատական է, ցույց է տալիս Արևմուտքի վերաբերմունքը տարբեր երկրներին։ Հենց դա է պատճառը, որ ԱՄՆ գլխավոր հակառակորդներից մեկը՝ Վենեսուելան հայտնվել է ամենավատ հորիզոնականում, մինչդեռ այս վարկանիշը բավականին լավ առիթ է դարձել գործող վարչախմբի համար՝ փորձելով ներկայացնել, թե իրենք ամեն ինչ անում են հանցավորության մակարդակը նվազեցնելու համար։ Հենց թեկուզ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ամեն ինչ այս առումով բարվոք չէ, չհաշված քաղբանտարկյալների բավական բարձր թիվը և պարբերաբար իրավապաշտպանների կողմից Հայաստանի հասցեին հնչող քննադատությունները։

Ինչևէ, սա ոչ առաջին և ոչ էլ վերջին վարկանիշն է, որտեղ Արևմուտքը փորձելու է փաշինյանական վարչախմբին ինչ-ինչ դիվիդենտներ փոխանցել ընդամենը քարոզչական նպատակներով, սակայն դրանից իրականությունն ամենևին չի փոխվում։ 

Անի Մուրադյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular