ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի հերքում անկլավների թեման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը չի հերքում անկլավների հարցի քննարկումները խաղաղության պայմանագրում։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել էր Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին, քննադատել եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, ինչպես նաև հայտարարել, թե Բաքուն չի մասնակցել Գրանադայի հանդիպմանը՝ Ֆրանսիայի կողմնակալ դիրքորոշման պատճառով։ Նա նաև նշել էր, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք տրամադրելու մոտեցումը ծառայում է ոչ թե խաղաղությանը, այլ նոր հակամարտությանը, իսկ եթե տարածաշրջանում նորից հակամարտություն սկսվի, մեղավորը Ֆրանսիան կլինի,- սպառնացել էր Ալիևը։

Ամենավտանգավոր դրույթը, որ հնչեցրել էր Ադրբեջանի նախագահը, անկլավների վերաբերյալ էր, Ալիևը հիշեցրել էր 8 գյուղերի մասին՝ շեշտելով, որ դրանք գտնվում են «Հայաստանի օկուպացիայի տակ», ապա ընդգծել դրանց «ազատագրման» կարևորությունը։

Երեկ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել անկլավների թեման, նշել, թե 29800 կմ քառակուսու մեջ մտնում են նաև Արծվաշենը և Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա։ Միևնույն ժամանակ Փաշինյանի հայտարարությունները բավականին վտանգավոր և ծանր մտորումների տեղիք են տալիս։ Փաստացի, Արծվաշենը հավասարեցնելով Ադրբեջանի նշած անկլավների հետ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե հայկական կողմն ունի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներ Տավուշի մարզի Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեհովիտ գյուղերում և այլ տարածքներում։ Այս տարածքները չափազանց փոքր են իրենց, թե՛ չափերով, թե՛ ռազմավարական նշանակությամբ դրանք անկլավների հետ համեմատելու համար, միակը, իր չափերով, որ կարող է համեմատվել Ադրբեջանի պահանջած անկլավների հետ իր չափերով՝ Արծվաշենն է, բայց այստեղ, ըստ Փաշինյանի, կա մի կարևոր նրբություն, ով էլ խոսի անկլավների մասին ինքը պետք է սեղանին դնի քարտեզ։ «Երբ դրվեց անկլավների հարցը, բազմաթիվ հարցեր են ծագելու, անկլավների սահմաններից սահմանազատնման հարց կա, հասանելիության հարց կա, սերվիտուտի հարց կա, սահմանների պաշտպանության հարց կա։ Այդ տարածքներում զինված ուժերի և չներկայության հարց կա։ Անկլավ նշանակում է, որ դու ուրիշի տարածքով պետք է անցնես, ո՞նց դու պիտի անցնես ուրիշի տարածքով, ինչ իրավական նրբություններ ունի այս հարցը»,- փորձում էր սվաղել Նիկոլ Փաշինյանը՝ սրանով հերթական անգամ ամրագրելով այն մտայնությունը, որ գործող վարչախումբը մտադիր է Ադրբեջանին հանձնել անկլավները, փոխարենը ոչինչ չստանալով։

Նույնիսկ, եթե Ադրբեջանը Հայաստանին վերադարձնի Արծվաշենը, գործող իշխանությունները չունեն այդքան հնարավորություն և ուժ, այն Հայաստանի տարածքում պահելու, դրա անվտանգությունն ապահովելու համար և կարճ ժամանակ հետո Ադրբեջանի համար որևէ բարդություն չի ներկայացնելու այն գրավելը։

Աննա Բուդաղյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular