ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը չգիտի ինչ անել Փաշինյանի հետ, առավել ևս Ղարաբաղի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ ելույթ ունենալով Հայաստանի խորհրդարանում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե դա օգնի կարգավորել իրավիճակը երկրում։ «Եթե ես իմանամ, որ իմ հրաժարականն ու հեռանալը կհաղթահարի բոլոր մարտահրավերները, ես դա կանեմ մեկ վայրկյանում, քանի որ ես ձեր նման աթոռից չեմ կառչում»,- ասել է վարչապետը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին։ Բայց նա նաև պարզաբանել է, որ «իր վերլուծությամբ», եթե կառավարության ներկայիս ղեկավարը հրաժարական տա, տեղի կունենա ճիշտ հակառակը, այսինքն խնդիրները չեն լուծվի։

Սակայն, «svpressa.ru»-ի հետ զրույցում Տարածաշրջանային խնդիրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Դմիտրի Ժուրավլևն ասել է, որ անհնար է հավատալ այն փաստին, որ Փաշինյանը «աթոռից չի կառչում»: «Մի մարդ, ով իշխանության է եկել պետական ​​հեղաշրջման միջոցով, դժվար թե չի գնահատում իր աթոռը,- ասել է նա, - այնուամենայնիվ շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա, հնարավոր է, որ սեփականատերերը որոշեն փոխել այդ անձին, որպեսզի չնյարդայնացնեն Հայաստանի բնակչությանը։ Այսինքն նրանք կարող են մի Փաշինյանին փոխարինել մեկ ուրիշով, որը նույն քաղաքականությունը կվարի, բայց չի ասոցացվի ղարաբաղյան ողբերգության հետ։ Ընդ որում, ամենևին էլ պարտադիր չէ, որ այդ ամենի համար ինչ որ մեկը Փաշինյանի համաձայնությունը ստանա»:

«svpressa.ru».- Ուրեմն արդարացի է այն հայտարարությունը, թե «Փաշինյանն իր գործն է արել, Փաշինյանը կարող է հեռանալ»:

«Դմիտրի Ժուրավլև».- Ես հավատում եմ, որ դա հնարավոր է։ Եթե, իհարկե, դեռ պետք է նրան պահել՝ նա կմնա։ Բայց եթե պետք լինի ընտրություն կատարել Հայաստանի արևմտամետ կուրսի ու Փաշինյանի անձի միջև, բնականաբար, նրանք կընտրեն արևմտամետ կուրսը։

«svpressa.ru».-  Եթե Փաշինյանը «հեռանա», դա ինչ-որ բան կփոխի՞ Հայաստանում:

«Դմիտրի Ժուրավլև».- Զգացմունքային ինտենսիվությունը կթուլանա, քանի որ այս դեպքում բոլոր շները բաց կթողնեն Փաշինյանի վրա։ Նրանք կասեն, որ նա է մեղավոր բոլոր անախորժությունների համար։ Այսինքն ասել են, որ պատժվել ու հեռացվել է, ու դրանից հետո պետք է մոռանալ ամեն ինչ ու ապրել նորովի, այսինքն՝ շարունակել լիզել Ֆրանսիայի ու Ամերիկայի հետույքը։ Միևնույն ժամանակ, ես բոլորովին չեմ կարծում, որ Փաշինյանն ինքը նաև կհեռանա քաղաքականությունից, նա միայն կհեռանա իշխանությունից, իսկ որոշ ժամանակ անց, գուցե ինչ որ ցիկլից հետո, կվերադառնա։ Ուղղակի հիմա պետք է հանգստացնել ժողովրդին, քանի որ Հայաստանում իրավիճակը լարվել է, հայտնվել են փախստականներ Լեռնային Ղարաբաղից, և դա շատ է նյարդայնացնում բնակչությանը։ Ոմանք խղճում են նրանց, ոմանք ուզում են, որ նրանք գոյություն չունենան: Եվ ոչ ոք հանգստություն չունի։ Այս իրավիճակում ավելի լավ է, որ Փաշինյանը չլինի: Հետևաբար, Արևմուտքն ուրախ կլինի նրան, այսպես ասած, մի տեսակ անջատել։ Փաշինյանն ինքը պաշտպանվելու է ու պայքարելու է: Բայց եթե Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում հասկանան, որ գործող վարչապետին փրկելու միջոց չկա՝ կզոհաբերեն նրան, այն էլ առանց մեծ ափսոսանքի ու նայարդայնացման։

«svpressa.ru».-  Քանի որ հավանականություն կա, որ Արևմուտքը կփոխի Փաշինյանին, կարո՞ղ ենք ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նորից է բարձրանալու։

«Դմիտրի Ժուրավլև».- Ներկայիս քաղաքական իրավիճակի համար՝ այո։ Բայց, սկզբունքորեն, այդ հարցին վերջակետ չի էլ դրվել: Մարդկանց պետք է ինչ-որ տեղ տեղավորել, բնակչությանը հանգստացնել, ռևանշիստական ​​տրամադրությունները մարել, և այդ ամենը շատ մեծ խնդիր է։ Չեմ կասկածում, որ Ղարաբաղի խնդիրը նորից կբարձրանա, այնտեղ լիակատար հաղթանակ չի կարող լինել, կարող է լինել միայն զինադադար: Բայց դա ձեռնտու է միայն Փաշինյանին, բայց ոչ հայ ժողովրդին։

  «svpressa.ru».- Արևմուտքին ձեռնտու՞ է զինադադարը Հայաստանի ու ադրբեջանի միջև:

«Դմիտրի Ժուրավլև».- Բարդ հարց է: Արևմուտքը չի կարող Ղարաբաղը վերցնել Ադրբեջանից և տալ Հայաստանին, դրա համար իրական ուժ չկա։ Արևմուտքը միայն փողով պայքարել գիտի: Իսկ դա նշանակում է, որ նախկին խորհրդային երկու հանրապետությունների միջև հակամարտությունն անպայման կսկսվի։ Հարցն այն է, թե ե՞րբ՝ մեկ ամսի՞ց, թե՞ տասը տարուց։ Հասկանում եք, երբ կան ազգամիջյան խնդիրներ, դրանք ամբողջությամբ չեն կարող լուծվել։ Այդ հարցերը, իհարկե, կարելի է երկուստեք ներել ու մոռանալ, բայց դա շատ բարդ խնդիր է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular