ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի բնակիչները կիսվել են Թուրքիայի հետ մերձեցման մտավախություններով»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.news-ն գրում է, որ հրատարակությունը հայ-թուրքական հարաբերությունների հարցով հարցախույզ է անցկացրել  հայաստանցիների շրջանում։ Հիշեցնենք, որ Հայաստանը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Իշխող թիմի այն ներկայացուցիչները, որոնք գոնե որոշակի քաղաքական անցյալ ունեն, միշտ կողմ են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, «kavkaz-uzel»-ի թղթակցին ասել է ռադիոհաղորդավար Ա. Հ.-ն։ Նրա կարծիքով Փաշինյանը և իր թիմը շատ վստահելի գործընկերներ են Թուրքիայի համար, սակայն հարաբերությունների բարելավումը պայմանավորված կլինի ազգային շահերի ոտնահարմամբ։ «Նույնիսկ Սերժ Սարգսյանի և նրա ֆուտբոլային դիվանագիտության օրոք Հայաստանն արդեն պատրաստ էր զիջելու, իսկ հիմա դա նույնիսկ չի քննարկվում: Հայաստանը փաթեթով կընդունի պահանջները, մասնավորապես կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Արցախով»,- ասել է նա, և հավելել, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունների օրոք Հայաստանի հետ կառուցողական հարաբերություններ սպասել պետք չէ։ Հարաբերությունները բարելավելու համար Թուրքիան նախ պետք է դադարի Հայաստանին որպես թշնամական պետություն ընկալել, ինչպես նաև չպետք է միջամտի Լեռնային Ղարաբաղի խնդրին, կարծիք է հայտնել ռադիոհաղորդավարը։ «Հայոց ցեղասպանության հարցում պետք է երկխոսություն լինի, դա կարող է տևել թեկուզ 50 տարի, բայց վաղ թե ուշ Թուրքիան կընդունի այդ պատմական փաստը: ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, հաջորդը Բրիտանիան է, որից հետո Թուրքիային այլ բան անելու չի մնա»,- ենթադրել է նա։

Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը դրական է գնահատել գործարար Ա. Բ.-ն։ «Իշխանությունները գնում են այդ քայլին ոչ այն պատճառով, որ թուրքերը փոխվել են: Կարծում եմ, որ պատմության այս փուլում սա ճիշտ որոշում է: Դա կնվազեցնի կախվածությունը Ռուսաստանից, ինչպես նաև կչեզոքացնի Հայաստանում նրա բազան տեղակայելու անհրաժեշտությունը»,-ասել է նա «kavkaz-uzel»-ի  թղթակցին։ «Սահմանի բացումը հնարավորություն կտա ճանապարհ բացել դեպի Թուրքիայի ծովային նավահանգիստ,-հավելել է գործարարը,- դեպի ծով երկրորդ ելքի առկայությունը խթան կհաղորդի տնտեսության զարգացմանը, Վրաստանի տարածքով աշխատելը բավականին դժվար է բարձր սակագների, ինչպես նաև տարբեր սահմանափակումների պատճառով»։ Հարաբերությունների կառուցումը չի ենթադրի զիջումներ զգայուն հարցերում, ենթադրել է նա։ «Կարծում եմ կառավարությունն ամեն ինչ կանի հայկական շահերը պաշտպանելու համար, ի վնաս որոշում չի կայացվի»,- ասել է գործարարը և կարծիք հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու համար անհրաժեշտ է Արևմուտքի ճնշումը։

Հարևան երկրների հետ հարաբերություններ պետք է լինեն, որպեսզի մեկուսացված չլինենք, «kavkaz-uzel»-ի թղթակցին ասել է թոշակառու Մ. Օ.-ն։ «Պետք է հարաբերություններ կառուցել, սակայն ոչ զիջումների գնով, չկա այնպիսի վստահություն իշխանությունների նկատմամբ, որ նրանք չեն զոհաբերի ազգային շահերը, թեև, ինչպես հասկանում եմ, Ռուսաստանը, ԵՄ-ն և ԱՄՆ-ն են ստիպում Փաշինյանին բարելավել հարաբերությունները»,- նշել է թոշակառուն։ Նրա կարծիքով, հարաբերությունների հաստատման պայմանը կարող է լինել նախապայմաններից հրաժարվելը։ «Ես կասկածում եմ, որ Թուրքիան հիմա ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա ժամանակ է պահանջում: Ճիշտ է, մենք պատերազմում պարտվել ենք և չենք կարող մեր պայմանները դնել, բայց այսօր ամենակարևորն այն է, որ չպետք է  թույլ տալ նախապայմաններ դնել»,- ընդգծել է նա:

Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը հակասում է Ռուսաստանի շահերին, կարծում է ԲՈՒՀ-ի դասախոս Ն. Մ.-ն։ «Ռուսաստանը դա չի ցանկանում, քանի որ կկորցնի Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակները: Հետևաբար, Ռուսաստանը վերահսկում է գործընթացը, որպեսզի այն չլավանա: Եթե հարաբերությունները բարելավվեն, Ռուսաստանը կլքի տարածաշրջանը»,- ասել է նա «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում: Նա նաև մտավախություն է հայտնել, որ իշխող թիմը չի կարողանա պաշտպանել ազգային շահերը. «Մեզ որակյալ դիվանագետներ են պետք, պետք է բարելավել հարաբերությունները, բայց առանց ոտնահարելու մեր իրավունքներն ու սկզբունքները»։

Մարքեթոլոգ Դ. Ս.-ն էլ կարծում է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ է առաջադրում: «Կարծում եմ, որ այդ նախապայմանները վերաբերում են ցեղասպանությանը և Արցախին, և մտավախություն ունեմ, որ իշխանությունները կգնան զիջումների ի վնաս հայկական շահերի, որպեսզի փակեն ցեղասպանություն և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցերը, այդ թվում Արցախի թեման»,- «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա։ Ճիշտ կլինի, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո, հավելել է մարքեթոլոգը։

Ֆինանսիստ Ա. Բ.-ն ևս չի վստահում Փաշինյանին ու նրա թիմին: «Այս կառավարությունը պաշտպանում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը։ Նրանք պատրաստ են զոհաբերել ազգային շահերը հանուն իրենց իշխանության պահպանման», - «kavkaz-uzel»-ի թղթակցի հետ զրույցում ասել է նա։ Առանց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, հարաբերությունների հաստատման մասին խոսք լինել չի կարող, ընդգծել է նա։ «Իհարկե, ցանկալի է հարևանների հետ հարաբերություններ ունենալ, բայց դա պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: Եթե Թուրքիան ընդունի այդ փաստը, Հայաստանը կմտածի հարաբերություններ հաստատելու մասին: Բայց դա մոտ ապագայում չի լինի»,- ասել է  ֆինանսիստը:

«Հարաբերությունների հաստատումը, իհարկե, դրական գործոն է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք Հայաստանի իշխանություններն ունեն համապատասխան դիվանագիտական ​​հմտություններ և չեն կայացնի ազգային շահերին հակասող որոշումներ»,- «kavkaz-uzel»-ի հետ զրույցում ասել է երաժիշտ Ա. Հ.-ն: Նրա խոսքով, ինքը հակված չէ վստահել իշխանություններին, հատկապես արտաքին քաղաքականության հարցերում։ «Հայաստանը հիմա թույլ է բոլոր առումներով, և Թուրքիան երբեք մեզ հետ նույն սեղանի շուրջ չի նստի հավասարը հավասարի հետ, և կարծում եմ, որ դրանով ամեն ինչ ասված է»,- նշել է երաժիշտը։

Հարցումը ներկայացուցչական չի եղել և արտահայտում է միայն հարցված բնակիչների կարծիքը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular