ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը փորձում է ժամանակ ձգել և նորանոր զիջումներ կորզել Հայաստանից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրանադայում կայացած հանդիպմանը չմասնակցելով՝ Իլհամ Ալիևը փորձում է ժամանակ ձգել և նորանոր զիջումներ կորզել Հայաստանից։ Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն պատճառաբանել էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին հանդիպման չկանչելը և հրաժարվել էր մեկնել Գրանադա, որտեղ էլ կայացել էր միայն Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ հայտարարության ստորագրումը։

Բաքվում մտավախություն ունեն, թե Գրանադայում իրենց պարտադրելու էին ինչ-որ բան ստորագրել, ուստի և չի մեկնել։ Այժմ էլ Բաքուն փորձում է տարբեր հարթակներ տեղափոխել խաղաղության բանակցությունները, ոչ միայն եվրոպական, կամ ռուսական, այլ նաև հնարավոր ցանկացած իրավիճակ օգտագործում է Հայաստանի դեմ։

Մասնավորապես, նախօրեին Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Վրաստանում բանակցություններ վարել Երևանի հետ, բայց դրա համար անհրաժեշտ է նաև Հայաստանի համաձայնությունը։ Վրաստանի վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանգիրը կարող է իրականություն դառնալ։ Ավելին, Ղարիբաշվիլին առաջարկել է Թբիլիսիի միջնորդական ծառայություններն այդ հարցում։

Վրաստանի պարագայում ամեն ինչ հասկանալի է։ Վրասստանը ցանկանում է ավելի մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում և Հարավային Կովկասում, ուստի և այս առաջարկն առանձնապես տարօրինակ համարել չի կարելի, հատկապես որ պաշտոնական Թբիլիսին մի քանի անգամ նման առաջարկներ ևս արել է։ Խնդիրը բացառապես Ադրբեջանի դիրքորոշումն է, որն այժմ էլ այս հարթակն է փորձելու օգտագործել խաղաղության բանակցությունները ձգձգելու նպատակով։ Եթե անհրաժեշտ լինի Ալիևն ընդհուպ, կդիմի մինչև Մադագասկարի օգնությանը, միայն թե հնարավորինս ձգձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ մինչ այդ նորանոր զիջումներ կորզի Հայաստանից։ 

Արևիկ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular