ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Երևանի ավագանու առաջին նիստում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եկող շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին, գումարվելու է Երևանի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում էլ նոր քաղաքապետ կընտրեն։ «Քաղաքացիական պայմանագիրն» ակտիվորեն պատրաստվում է առաջին նիստին՝ վստահ լինելով, որ առանց խոչընդոտների Տիգրան Ավինյանին կհաջողվի Երևանի քաղաքապետ ընտրվել։

«Հանրային ձայն» կուսակցության՝ ավագանու նիստը չբոյկոտելու որոշումից հետո գործող իշխանությունները, կարծես, այլ խոչընդոտների չեն հանդիպի։ Առաջին անգամ, սակայն, ավագանու անդրանիկ նիստը հանդիսավոր պայմաններում չի լինի։ Նախկինում առաջին նիստերը կայանում էին ոչ թե խորհրդակցությունների դահլիճում, այլ Երևանի քաղաքապետարանի միջանցքում, նորընտիր քաղաքապետն էլ երդում էր տալիս, իսկ նիստին մասնակցում էին ոչ միայն ավագանու անդամները, այլ նաև վարչապետը, կառավարության անդամներ, հյուրեր։ Այս անգամ որոշվել է զերծ մնալ նման հանդիսավորությունից՝ վախենալով, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցության դեպքում կարող են տհաճ միջադեպեր գրանցվել։

Թեև «Հանրային ձայնը» համաձայնվել է ներկայանալ նիստին, բայց ՔՊ-ն վստահություն չունի, որ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները չեն չփախցնի իրենց տոնը։ Քաղաքապետ ընտրելուց հետո արդեն սկսելու են պաշտոնների բաժանումները, կընտրեն նաև առաջին փոխքաղաքապետ, ըստ ամենայնի, «Հանրապետություն» կուսակցությունից։

Թեև խոսվում է Անի Խաչատրյանի թեկնածության մասին, բայց մեր աղբյուրները չեն բացառում, որ Արամ Զավենի Սարգսյանն այլ թեկնածուի առաջարկի՝ ընտրական ցուցակի երկրորդ համար Սարգիս Մադաթյանին, իսկ Անի Խաչատրյանը դառնա խմբակցության ղեկավարը։

Ի դեպ, դա կարող է լուրջ խմորումներ առաջացնել Փաշինյանի կցորդը դարձած «Հանրապետությունում», որտեղ կարծում են, թե պատահաբար բերված և ցուցակի երկրորդ տեղով ավագանի անցած Մադաթյանն արժանի չէ առաջին փոխքաղաքապետ դառնալ։ «Հանրապետությունը» նաև հավակնում է երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոններին, այս օրերին վերջին բանակցություններն են այդ հարցով։

Ընդդիմությանը պաշտոններ բնականաբար չեն տրվելու։

Թամարա Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular