ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հերթական հակառուսական քայլը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գրանադայում կայացած հանդիպումներից հետո Հայաստանի գործող վարչախումբը շարունակում է իր հակառուսական քաղաքականությունը։ Հայաստանը չի մասնակցում հոկտեմբերի 6-ին Ղրղըզստանում մեկնարկած ՀԱՊԿ-ի զորավարժություններին։

«Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժությունները անցկացվում են Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ։ Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ՀԱՊԿ-ի անդամ մյուս հինգ երկրների մասնակցությամբ զորավարժությունները շարունակվելու են մեկ շաբաթ։ Երևանը ՀԱՊԿ-ին մեղադրում է Հայաստանի տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին պատշաճ չարձագանքելու, կազմակերպության անդամ Հայաստանին անօգնական թողնելու մեջ։ Իսկ հոկտեմբերի 13-ին Բիշքեկում կայանալու է ԱՊՀ գագաթնաժողովը, Փաշինյանն առանձնապես մտադիր չէ մեկնել Ղրղըզստան, լավագույն դեպքում գագաթնաժողովին մասնակցի տեսակապի միջոցով։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն այդ մասին ասել է՝ պատասխանելով Բիշքեկում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության մասին հարցին։ Այն, որ Փաշինյանը բնավ չի ցանկանում դեմ առ դեմ առնչվել Վլադիմիր Պուտինի հետ, մեծ գաղտնիք չէ․ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ոչ միայն Փաշինյանը, այլև ՀՀ կառավարության մանոր ու մեծ բազմաթիվ պաշտոնյաներ փորձելու են խուսափել հանդիպումներից, քննադատությունից և սպառնալիքներից։ Ռուսաստանը պարզ հասկացրել է, որ թշնամական քայլ է որակում Հռոմի ստատուտի վավերացումը։

Ի դեպ,, երեկ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը տեղեկություն տարածեց, թե ՌԴ ՊՆ պատվիրակություն է ժամանելու Երևան՝ քննարկելու Արցախից ռուս խաղաղպահների դուրսբերման ժամկետներն ու եղանակները։ ՀՀ ՊՆ-ն անմիջապես հայտարարեց, թե նման այցի մասին տեղեկություն չունեն, որևէ հանդիպում պլանավորված չէ։ Ռուսական կողմը ստիպված էր հերքել իրենց պետական գործակալությանը։ «Իրականությանը չի համապատասխանում մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման հարցը։ Խոսքը խաղաղապահների ընթացիկ գործունեության վերաբերյալ ծրագրված շփումների մասին է»,- նշել է Ռուսաստանից։

Բնականաբար, ՏԱՍՍ-ի տեղեկությունը բոլորովին կեղծ չէր, պարզապես, ռուսական կողմը հերթական անգամ ստուգում էր Հայաստանի իշխանությունների արձագանքը։ 

Անուշ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular