ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս ձախողվեց Գրանադան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել հանրությանը, թե Գրադանայում կայացած քառակողմ հանդիպումն ու ընդունված հայտարարությունը հաղթանակ են, անգամ արևմտյան առաջատար պարբերականներն են արձանագրում Գրանադայի ձախողումը։

«Պոլիտիկո» պարբերականի գնահատմամբ, Գրանադայում 50 եվրոպացի առաջնորդների, տասնյակ օգնականների և լրագրողների մասնակցությամբ գագաթնաժողովը հիասթափեցնող է եղել, քանի որ մասնակիցները չեն կարողացել որևէ էական առաջընթաց գրանցել՝ լուծելու Եվրոպայի շեմին կանգնած հակամարտություններն ու մյուս տարածաշրջանային խնդիրները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագծի`«Եվրոպական քաղաքական համայնք»-ի երրորդ հանդիպումը դիտարկվում էր որպես պատերազմող Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, Բալկաններում լարվածությունը թուլացնելու և Եվրոպայի անվտանգության մասին ռազմավարական զրույց վարելու հնարավորություն: Սակայն մասնակիցներին չի հաջողվել առաջընթաց գրանցել հակամարտության կարգավորման գործում՝ առանցքային դերակատարների բացակայության պայմաններում, գրում է ամերիկյան հրատարակությունը: Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ մասնակիցների հույսն ի չիք է դարձել, երբ և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և՛ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել են չմասնակցել հավաքին:

ԵՄ ղեկավարները հույս ունեին կազմակերպել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հարձակում սկսելուց և դրա հետևանքով ավելի քան 100,000 փախստականի արտագաղթից հետո առաջին Փաշինյան-Ալիև հանդիպումը: Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային բանակցություններում կողմնակալության համար, սակայն, ի վերջո, համաձայնել է բանակցել, բայց միայն ԵՄ հովանու ներքո՝ Բրյուսելում:

«Պոլիտիկո»-ից բացի, այլ պարբերականներ ու վերլուծաբաններ ևս արձանագրում են, որ որևէ շոշափելի առաջընթացի հասնել չի հաջողվել, իսկ Շոլցի, Մակրոնի ու Միշելի հայտարարությունը պարզապես իրենց դեմքը փրկելու միջոց էր։

Ըստ էության, սպառնալիքները մեր տարածաշրջանում պահպանվում են, իսկ ՀՀ իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, նոր վտանգներ են բերում արդեն Հայաստանի համար։ 


Ռոբերտ Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular