ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեղած բանը հաղթանակ ներկայացնելու փաշինյանական ցինիզմը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միայն անհուն ցինիզմով տառապող փաշինյանական կերպարները կարող են համոզել, թե երեկ Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը հաղթանակ էր Հայաստանի համար։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին։ Հանդիպմանը պետք է մասնակցեր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն վերջին պահին նա պարզապես հրաժարվել է մեկնել՝ մինչ այդ պահանջելով, որ հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչին դեմ էին եղել հատկապես Ֆրանսիան և Գերմանիան։

Երեկ կայացած քառակողմ հանդիպումից հետո կողմերը հայտարարություն են տարածել, որը բացառապես վերջին շրջանում Հայաստանի արտահայտած նարատիվների ամբողջությունն է և ոչինչ ավելի։ Ընդսմին եվրոպացի առաջնորդներն ընդգծում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, միաժամանակ գրավոր արձանագրում, որ Հայաստանի տարածքը պետք է լինի 29800 քառ. կմ, իսկ Ադրբեջանինը՝ 86600 քառ. կմ, այն, ինչ ավելի վաղ արձանագրվել էր Պրահայում, և որը լուրջ խնդիր է դարձել Հայաստանի համար։

Ավելին, փաշինյանական սպասարկուները երեկ փորձում էին համոզել, թե անկլավների մասին որևէ քննարկում տեղի չի ունեցել։ Իհարկե, որևէ կարիք չկար հերթական անգամ ֆիքսելու անկլավների հարցը, հատկապես, որ ավելի վաղ Փաշինյանն իր հայտարարած 29800 քառ. կմ մեջ արձանագրել էր այդ անկլավները՝ միևնույն ժամանակ խոսելով Արծվաշենի մասին։

Գրանադայի հանդիպումը ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում ոչ լավ էր, ոչ էլ առանձնապես վատ, պարզապես փորձ էր սպիտակեցնելու Շառլ Միշելի, Մակրոնի և Օլաֆ Շոլցի դեմքը, այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հանդգնություն է ունենում ընդհանրապես չներկայանալ քառակողմ հանդիպմանը, ավելին մեղադրանքներ հասցեագրել Ֆրանսիային, ուստի և իսպանական Գրանադայում ընդամենը թեթև փաղաքշել են Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով նրա տարբեր ժամանակներում արած հայտարարությունները դարձնել մեկ փաստաթուղթ, որը որևէ առարկայական նշանակություն չունի։

Նարինե Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular