ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Միրզայան. Ղարաբաղցի փախստականների ընդունումը ձեռնտու է Ռուսաստանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Publico.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հերթական սրացման ավարտից հետո, որը փաստացի ավարտվեց չճանաչված հանրապետության կապիտուլյացիայով, սկսվեց հայ բնակչության զանգվածային արտագաղթը։ Մարդիկ փախչում են ունենալով մտավախություն, որ տարածաշրջանում կարող է սկսվել էթնիկ զտումներ: Հայաստանն արդեն ընդունել է տասնյակ հազարավոր փախստականների. Արդյո՞ք Ռուսաստանը նույնպես պատրա՞ստ է աջակցել այդ մարդկանց և ընդունել նրանց։ Այդ հարցին Publico-ին պատասխանել է քաղաքագետ, լրագրող Գևորգ Միրզայանը։

«Զուտ տեսականորեն Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ է ընդունել նրանց։ Դրա հետ կապված խնդիր չկա։ Կան տարածքներ, հնարավորություններ և օրինական հիմքեր ընդունելու այդ փախստականներից գոնե մի մասին։ Բայց նրանց, բնականաբար, ովքեր ցանկություն կհայտնեն ապրելու Ռուսաստանում, ընդունում են ռուսական օրենսդրությանը, և, ընդհանրապես, առանց որևէ խնդրի կարող են ինտեգրվել ռուսական հասարակությանը»,- ասել է փորձագետը։

Հեշտ ինտեգրման պատճառների թվում նա նշել է այն, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները քրիստոնյաներ են, և բացի այդ, Ռուսաստանում բավականաչափ հայեր կան, ովքեր նույնպես պատրաստ են օգնել նրանց բնակություն հաստատելու հարցում։

«Մոսկվան, ընդունելով հայ փախստականների գոնե մի մասին, մեծապես կբարելավի իր իմիջը, թե՛ Հայաստանում, թե՛ սկզբունքորեն հետխորհրդային տարածքում, և դրանով իսկ լուրջ խոչընդոտ կդնի Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը։ Ուստի Ռուսաստանը պատրաստ է ընդունել, և Ռուսաստանը հավանաբար պետք է ընդունի»,- եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular